Skip to main content

Հայրապետական մաղթանք՝ Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով | Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Իսակովի պողոտայում բախվել են 6 մեքենա | Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 1-ին | Ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս․ Վազգեն Թևանյան | Երեկ մшհացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով | ՆԳ նախարարը կենսաչափական առաջին անձնագիրը հանձնել է Նիկոլ Փաշինյանին | Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին | Փաշինյանը պարտավոր էր հասնել նրան, որ Բաքվի պահանջը չխոչընդոտի խաղաղության գործընթացին. բայց նա ընտրել է արտաքին ճնշnւմը ներքաղաքական շшնտաժի վերածելու մարտավարության ճանապարհը. Սուրենյանց | «Շերեմետևո»-ն դադարեցրել է չվերթների սպասարկումը | Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան | Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան | Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր | Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար․ Գևորգ Ստեփանյան | Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Լրահոս

Թուրքիան ցանկանում է, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականացվի այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը. Թուրքիայի արտգործնախարար

Թուրքիան ցանկանում է, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականացվի այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Նա նշել է, որ այս միջանցքը կարևոր է ինչպես «Միջին միջանցքի» ավելի լայն ռազմավարական հեռանկարի համատեքստում, այնպես էլ տարածաշրջանային առումով՝ Ադրբեջանի մյուս շրջանները Նախիջևանի հետ միավորելու առումով:

«Թուրքիայի համար ձեռնտու է, որպեսզի դեպի թյուրքական աշխարհ և Կենտրոնական Ասիա բացվի «Միջին միջանցքի» միջոցով։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Երբ Հայաստանի արտգործնախարարը գտնվում էր Միացյալ Նահանգներում, հրապարակվեց մի փաստաթուղթ, որը նրանք անվանում են TRIPP, իսկ մենք՝ «Զանգեզուրի միջանցք»։ Մենք ուշադիր վերլուծեցինք այս փաստաթուղթը։ Մենք մոտ երկու ժամ քննարկեցինք այս փաստաթուղթn իմ ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ և իմացանք, թե ինչպես է այն դիտարկում Ադրբեջանը։ Որովհետև նրանց տեսակետը կարևոր է։ Մենք նաև տեղեկացրինք մեր նախագահին այս մասին», — նշել է Ֆիդանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև