Skip to main content

Հայրապետական մաղթանք՝ Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով | Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Իսակովի պողոտայում բախվել են 6 մեքենա | Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 1-ին | Ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս․ Վազգեն Թևանյան | Երեկ մшհացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով | ՆԳ նախարարը կենսաչափական առաջին անձնագիրը հանձնել է Նիկոլ Փաշինյանին | Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին | Փաշինյանը պարտավոր էր հասնել նրան, որ Բաքվի պահանջը չխոչընդոտի խաղաղության գործընթացին. բայց նա ընտրել է արտաքին ճնշnւմը ներքաղաքական շшնտաժի վերածելու մարտավարության ճանապարհը. Սուրենյանց | «Շերեմետևո»-ն դադարեցրել է չվերթների սպասարկումը | Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան | Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան | Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր | Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար․ Գևորգ Ստեփանյան | Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Լրահոս

Կյանքից հեռացել է ՀՀ միգրացիոն պետական ծառայության նախկին պետ Գագիկ Եգանյանը

Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքի 69-րդ տարում կյանքից հեռացել է ՀՀ պետական և հասարակական գործիչ պարոն Գագիկ Եգանյանը: Այս մասին հայտնել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի նախկին մամուլի խոսնակ Անահիտ Եսայանը։

Գագիկ Կիմի Եգանյանը ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Առաքել գյուղում, 1956 թվականին։ Հայրական կողմից՝ Արցախի Մելիք-Եգանյան մելիքական տոհմի, իսկ մայրական կողմից՝ պետական և ռազմական գործունեությամբ հայտնի՝ Միկոյանների ընտանիքից։

Հայաստանի Հանրապետության պետական և հանրային գործիչ, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի Պետական Համալսարանի վաստակաշատ դասախոս, մարդ, ով իր կյանքով ու մասնագիտական-պրոֆեսիոնալ գործունեությամբ Հայաստանի պատմության տարբեր փուլերում, իր զբաղեցրած բոլոր պաշտոններում պայքարել է հզոր հայրենիք և պետություն ունենալու իր երազանքի համար։

Պետական մտածողությունն է մղում մարդուն համակարգաստեղծ գործունեության։ Գագիկ Եգանյանի ստեղծած ազգային համակարգերը հատկապես՝ սոցիալական և միգրացիոն ոլորտներում միաժամանակ և՛ մարդակենտրոն, և՛ պետականակենտրոն լինելով՝ արդիական են և այսօր էլ շարունակում են գործել։

Գագիկ Եգանյանը լինելով պետական գործիչ, իրապես՝ Պետության մարդն էր, իսկ իր մարդկային բարձր հատկանիշների և հայրենի երկրի հետ աստվածային կապերով կապված՝ Երկրի մարդն էր նաև։ Քանզի իրապես՝ Պետության և Երկրի մարդ լինելու համար պրոֆեսիոնալիզմի հետ նաև ազգային մտածելակերպ, հոգևոր պաշար, վերջապես, երկրի, հայրենիքի, պարզ մարդու հանդեպ սրտացավ վերաբերմունք պիտի ունենալ․․․

Գագիկ Եգանյանը չլինելով հոգևորական, անգնահատելի ներդրում է ունեցել հայրենի հասարակության հոգևոր զարգացման գործում՝ լինելով բազմաշատ հայորդիների կնքահայր-ուսուցիչ և ներգրավված լինելով եկեղեցիների բարեկարգման և վերաօծման գործընթացներում։

Վստահաբար, լեռնագնացության հանդեպ իր մեծ սերն էլ՝ հայոց լեռնագագաթները և Արարատի գագաթը անգամներ նվաճողի նրա հոգին՝ լույսերի մեջ պահելով կտանի վեր, վեր դեպի այն շռայլ լույսը, որ երկրային ու երկնային՝ աստվածային կապով կապված՝ վեհ է, սեր է և հոգևոր է․․․

Գագիկ Եգանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 17:00

Facebook
Twitter

Կարդացեք նաև