Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք, ու պետք է գնանք այս տրամաբանության մեջ. Նիկոլ Փաշինյան | Լրագրող Ամալ Խալիլի մարմինը գտնվել է փլատակների տակ. Reuters | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն փոփոխությունների հայերի համար». Սամվել Կարապետյան | Ոստիկանության գվարդիայի ծառայողները ապօրինի թմրանյութի պահելու և իրացնելու դեպք են բացահայտել․ 1 անձ ձերբակալվել է | Երևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ Սերժ Սարգսյանը չի ֆինանսավորում, տարբեր աղբյուրներ կան, հաշվետվությունը կհրապարակենք | Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ, ես չպետք է առաջադրվեի, իսկ ես սխալվեցի՝ կարծելով, թե կարողանալու ենք մեր ժողովրդին բացատրել, որ բանակցային բարդ իրավիճակում իմ հեռանալը հանգեցնելու է աղետի․ Սերժ Սարգսյան | Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» | Ո՞վ է առաջնորդելու ԴՕԿ-ի ցուցակը. «Հրապարակ» | ՈՒՂԻՂ. «Միասմության թևեր»-ը ընտրական ցուցակը ներկայացնում է ԿԸՀ | Պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար կրթությունը դարձնելու ենք անվճար․ Թաթոյան | Այսօր մենք կատարեցինք փոփոխությունների ճանապարհի առաջին պաշտոնական քայլը՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) | Արդարադատություն, թե հովանավորչություն․ Ի՞նչ է իրականում կատարվում մանկավարժական համալսարանում. Ishkanutyun | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չգրանցել չեն կարող. մեր փաստաթղթերը ներկայացված են հավուր պատշաճի. անցնում ենք առաջ. Արամ Վարդևանյան

Լրահոս

Ո’չ «Արևմտյան Ադրբեջանին», Բաքվում գերիների առկայությանը․ Սուրենյանցը նամակ հանձնեց ՄԱԿ–ին

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը բողոք-նամակ հանձնեց ՄԱԿ-ի հայստանյան գրասենյակին՝ հայտարարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի ավարտվել։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

«Պետք է ոչ ասել «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի վտանգավոր հեռանկարին, Բաքվում բանտարկյալների առկայությանը, ՀՀ տարածքների օկուպացիային, դենացիֆիկացիայի և դեմիլիտարիզացիայի պահանջներին։ Հենց սա է այսօրվա մեր ակցիայի նպատակը»,- շեշտեց Սուրենյանցը։

Նրա պնդմամբ՝ ինքը գիտի արդեն, թե իր նամակին ինչ արձագանք է լինելու այս կառույցից, բայց, այնուամենայնիվ, հետևողական է լինելու։

«Ադրբեջանի ղեկավարը մեր ռազմագերիներին համարել է նացիստներից ավելի վտանգավոր, հանցագործ։ Սա էլ նշանակում է, որ Հայաստանին էլ վերագրվում է կապիտուլացված Գերմանիայի կարգավիճակը։ Սա լոկալ դրվագ է, որով Ադրբեջանը ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մոդելն իր համար ինչ-որ բալանսի հասնելը չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սուրենյանցը։

Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն այսօր ցանկանում է Հայաստանին կապիտուլյացիայի պահանջ պարտադրել։

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահում էին «Մեր հայրենիքը ողողված է արյան կաթիլների մեջ», «Կանգնեցրեք Հայաստանի գրավումը», «Ձեռքերը հեռու Հայաստանից», «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» գրություններով պաստառներ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև