ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլն ամեն ինչ անելու է,որ իր քեֆը չհարամվի, և եվրոպացի առաջնորդները չիմանան իրականությունը.Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցեղասպանության հիշողության կոդեքսի դեմ հարձակում է, պրագմատիզմը կապ չունի պատմական իրողության հետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցեղասպանության հիշողությունը դարձրել են որպես ձևական արարողակարգ. Արա Այվազյան | Ծանրամարտի ԵԱ․ այսօր Հայաստանը մեկ մասնակից ունի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցեղասպանության հիշողությունը չի խամրում ժամանակի ընթացքում հանուն արդարության պայքարը շարունակական է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը վախենում է նայել Արարատին, խոսել ցեղասպանությունից, Արցախից, ինչը պատիվ չի բերում | Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» | Հայ առաքելական եկեղեցին պետք է հարկ վճարի, ինչո՞ւ հոգևորականը հայտարարագիր չի լրացնում․ Փաշինյան | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը մասնակցում է «Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը» քննարկմանը | Պատերազմ, որտեղ հաղթողներ, որպես այդպիսին՝ չեղան ու երևի չլինեն. Արտակ Զաքարյան | Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին | Հայաստանը ներկայացնող ուշուիստը կմասնակցի աշխարհի առաջնությանը | Մենք կոչ ենք անում Alphabet-ին և Meta-ին բավարար ռեսուրսներ հատկացնել՝ Հայաստանի ընտրություններից առաջ ռուսական ապատեղեկատվությանը հակազդելու համար. ԱՄՆ երկու սենատոր | Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների. Իվետա Տոնոյան | Խնդրում եմ դիտարկել Ձեր, նաև հայ բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը․ իմ կինը պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնությանը և այցելել Բաքու․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը ՀՀ ՄԻՊ-ին

Լրահոս

«Առաջարկ Հայաստանին» ծրագիրն, ըստ էության, երաշխավորված խաղաղության մանիֆեստ է. Սուրեն Սուրենյանց

Երաշխավորված խաղաղություն․ վերջ կեղծ երկընտրանքին: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները գործող իշխանությունը փորձում է ներկայացնել որպես պատերազմ–խաղաղություն կեղծ երկընտրանք։ Սա ոչ միայն իրականության խեղաթյուրում է, այլև գիտակցված քաղաքական մանիպուլյացիա՝ նպատակ ունենալով վախի մթնոլորտում փակել բովանդակային քննարկումը և հասարակությանը զրկել ընտրության իրական հնարավորությունից։

Իրականում Հայաստանի առաջ կանգնած է ոչ թե խաղաղության և պատերազմի, այլ խաղաղության տարբեր մոդելների ընտրության հարցը։

Այսօր մեզ առաջարկվում է խաղաղության մի ձևաչափ, որը կառուցված է միակողմանի զիջումների, ուժի մշտական սպառնալիքի և «խաղաղություն» բառի ներքո նոր պահանջների ընդունման վրա։ Այս մոտեցումը ծնում է նոր ճգնաժամերի ռիսկ։

Այս պայմաններում «Երաշխավորված խաղաղություն» գաղափարը դառնում է սկզբունքային քաղաքական այլընտրանք։ Այն խաղաղությունը դիտարկում է ոչ թե որպես հույս կամ հայտարարություն, այլ որպես ինստիտուցիոնալ, իրավական և վերահսկելի պայմանավորվածությունների համակարգ։ Փոքր պետության համար խաղաղության ցանկացած համաձայնություն, որը չունի միջազգային երաշխիքներ և վերահսկողության հստակ մեխանիզմներ, դատապարտված է խախտման՝ հատկապես այն պարագայում, երբ կողմերի միջև առկա է ուժային ակնհայտ դիսբալանս։

Հենց այս տրամաբանության մեջ է տեղավորվում Գագիկ Ծառուկյանի հեղինակած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը։ Այն խաղաղության հարցը հանում է քարոզչական դաշտից և տեղափոխում պետական ռազմավարության մակարդակ։ Մեր համոզմամբ՝ ընտրություններից հետո այս ծրագիրը պետք է դառնա ոչ միայն ներքաղաքական օրակարգ, այլ Հայաստանի հստակ ձևակերպված առաջարկը միջազգային հանրությանը։

«Առաջարկ Հայաստանին» ծրագիրն, ըստ էության, երաշխավորված խաղաղության մանիֆեստ է։

Միևնույն ժամանակ անհրաժեշտ եմ համարում ընդգծել իմ համոզմունքը․ ոչ մի խաղաղության մոդել չի կարող աշխատել առանց ներքին ամրության։ Միջազգային փաստաթղթերը չեն փոխարինում պետության ներսում քաղաքական համերաշխությանը, հասարակական վստահությանը և կառավարման արդյունավետությանը։ Հետևաբար խաղաղության քաղաքականությունը պետք է սկսվի երկրի ներսում՝ ինստիտուտների վերականգնմամբ, օրենքի գերակայությամբ և պետական պատասխանատվության վերարժևորմամբ։

Տնտեսական անվտանգությունն այս մոտեցման առանցքային բաղադրիչն է։ Առանց ուժեղ տնտեսության չկա արդյունավետ դիվանագիտություն, չկա պաշտպանունակ բանակ և չկա լիարժեք ինքնիշխանություն։ Ազնիվ քաղաքական խոսքը պարտադրում է ընդունել, որ այսօր ԵԱՏՄ շուկան Հայաստանի տնտեսության համար չունի իրատեսական այլընտրանք։ Դա գաղափարական ընտրություն չէ, այլ տնտեսական փաստ։

Սա, սակայն, չի նշանակում սահմանափակվել մեկ ուղղությամբ։ Հայաստանը պետք է վարի բազմավեկտոր տնտեսական և տեխնոլոգիական քաղաքականություն։ Արևմուտքի հետ համագործակցությունը կարևոր է նոր տեխնոլոգիաների, կառավարման մշակույթի և ներդրումների տեսանկյունից։ Չինաստանի, Հնդկաստանի և արաբական աշխարհի հետ հարաբերությունները բացում են զարգացման լրացուցիչ հնարավորություններ։ Այս ամենը պետք է կառուցվի ոչ թե աշխարհաքաղաքական հակադրությունների, այլ փոխլրացման և շահերի համընկման սկզբունքի վրա։

Առանձնահատուկ նշանակություն ունի նաև ենթակառուցվածքների և հաղորդակցությունների զարգացումը։ Այլընտրանքային ճանապարհների գործարկումը՝ Հայաստան–Վրաստան–Ռուսաստան և Հայաստան–Իրան ուղղություններով, զուտ տնտեսական խնդիր չէ։ Դա անվտանգության ռազմավարական գործիք է, որը նվազեցնում է կախվածությունները և բարձրացնում Հայաստանի արժեքը տարածաշրջանային համակարգում։

Երաշխավորված խաղաղությունը նաև սոցիալական և հոգեբանական վիճակ է։ Դա այն իրավիճակն է, երբ քաղաքացին իր կյանքը պլանավորում է ոչ թե ամիսներով, այլ տարիներով, երբ ծնողը վստահ է իր երեխայի ապագայի նկատմամբ, երիտասարդը ապագա է տեսնում հայրենիքում, գործարարը ներդրում է կատարում կանխատեսելի միջավայրում, իսկ զինվորը վստահ է, որ իր թիկունքում կա ոչ միայն բանակ, այլև ուժեղ տնտեսություն, պրոֆեսիոնալ դիվանագիտություն և համախմբված հասարակություն։

«Երաշխավորված խաղաղություն»-ը Հայաստանի վերականգնման և ազգային վերածննդի առանցքային գաղափարն է։ Այն պահանջում է քաղաքական հասունություն, հաշվարկված որոշումներ և ազնիվ խոսք հասարակության հետ»,-գրել  է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930