ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլն ամեն ինչ անելու է,որ իր քեֆը չհարամվի, և եվրոպացի առաջնորդները չիմանան իրականությունը.Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցեղասպանության հիշողության կոդեքսի դեմ հարձակում է, պրագմատիզմը կապ չունի պատմական իրողության հետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցեղասպանության հիշողությունը դարձրել են որպես ձևական արարողակարգ. Արա Այվազյան | Ծանրամարտի ԵԱ․ այսօր Հայաստանը մեկ մասնակից ունի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցեղասպանության հիշողությունը չի խամրում ժամանակի ընթացքում հանուն արդարության պայքարը շարունակական է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը վախենում է նայել Արարատին, խոսել ցեղասպանությունից, Արցախից, ինչը պատիվ չի բերում | Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» | Հայ առաքելական եկեղեցին պետք է հարկ վճարի, ինչո՞ւ հոգևորականը հայտարարագիր չի լրացնում․ Փաշինյան | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանը մասնակցում է «Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը» քննարկմանը | Պատերազմ, որտեղ հաղթողներ, որպես այդպիսին՝ չեղան ու երևի չլինեն. Արտակ Զաքարյան | Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին | Հայաստանը ներկայացնող ուշուիստը կմասնակցի աշխարհի առաջնությանը | Մենք կոչ ենք անում Alphabet-ին և Meta-ին բավարար ռեսուրսներ հատկացնել՝ Հայաստանի ընտրություններից առաջ ռուսական ապատեղեկատվությանը հակազդելու համար. ԱՄՆ երկու սենատոր | Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների. Իվետա Տոնոյան | Խնդրում եմ դիտարկել Ձեր, նաև հայ բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը․ իմ կինը պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնությանը և այցելել Բաքու․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը ՀՀ ՄԻՊ-ին

Լրահոս

Ստացվում է, որ երևանցիները կզրկվեն գիշերային ժամերին ջրից օգտվելու հնարավորությունից, իսկ մարզաբնակ մեր հայրենակիցները ջուր կունենան օրական ընդամենը մի քանի ժամ. Գառնիկ Դանիելյան

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը գիշերային ժամերին ջրից կզրկվեն Հանրապետության գրեթե բոլոր շրջանների բնակիչները։  Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Երևանի բոլոր համայնքներում, մեծամասամբ, 24:00-ից 7։00-ն կդադարեցվի ջրամատակարարումը։ Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է որոշվել, որ մայրաքաղաքի այսինչ թաղամասում շուրջօրյա գրաֆիկը պետք է թողնել անփոփոխ, իսկ մյուսներում դարձնել 17-ժամյա։

Հատկանշական է նաև, որ ինչպես մայրաքաղաքի որոշ հասցեներում, այնպես էլ մարզերում ջրամատակարումը լինելու է օրական 6 ժամով՝ առավոտյան 3 ժամ և երեկոյան 3 ժամ։ Այդպիսի անհասկանալի գրաֆիկ է սահմանված Շենգավիթ վարչական շրջանի Նոր խարբերդի այգեգործական թաղամասում, Աշտարակում, Իջևանի մի շարք փողոցներում։ Իսկ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում ջուր կունենան օրական 4 ժամ՝ 17։00-21։00-ն։

Հանրապետության մի շարք համայնքներում ջրամատակարարումը կլինի 6-10 ժամյա գրաֆիկով։

Սա խայտառակություն որակելը մեղմ կլինի։ Առանց որևէ հիմնավոր բացատրության ջրամատակարարման գրաֆիկի նման փոփոխությունը առաջացրել է մեր հայրենակիցների զայրույթը։ Առանց այդ էլ ջրանջատումները վերջին տարիներին հաճախակի են դարձել։

Ստացվում է, որ երևանցիները կզրկվեն գիշերային ժամերին ջրից օգտվելու հնարավորությունից, իսկ մարզաբնակ մեր հայրենակիցները ջուր կունենան օրական ընդամենը մի քանի ժամ։ Ջրամատակարարման կրճատումից ահռելի վնասներ կկրեն նաև մեր տնտեսվարողները։

Սա հետևանքն է ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման, ենթակառուցվածքների անմխիթար վիճակի և ընդհանրապես, քաղաքային պլանավորման ձախողման»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930