Skip to main content

Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին

Լրահոս

Ծննդկանը ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. Ճանապարհին սիրտը կանգ է առել. պարզաբանում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել՝ կապված ծննդկանի մահվան դեպքի հետ։

Պարզաբանման մեջ նշվում է. ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը հորդորում է զանգվածային լրատվամիջոցներին զերծ մնալ 40-ամյա ծննդկանի մահվան դեպքի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելուց։

Ծննդկանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում չի ծննդաբերել. ծննդալուծումը տեղի է ունեցել այլ բժշկական կենտրոնում։ Ծննդալուծումից հետո բարդացած վիճակով պայմանավորված՝ ծննդկանը, համաձայն գործող ընթացակարգերի, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Տեղափոխման ընթացքում դիտվել է սրտի կանգ. իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ, որոնք շարունակվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։

Ցավոք, չնայած գործադրված բոլոր ջանքերին, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավարությունը և անձնակազմը խորին ցավակցություն են հայտնում մահացածի հարազատներին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև