Գեղամ Նազարյանը առանձնատուն է կառուցում Կիրանցում. «Հրապարակ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեդու մանկապղծության զոհ երեխաների հորեղբայրն ազատ արձակվեց.մեղադրանք առաջադրված չէ. Ռուբեն Մելիքյան | ՈՒՂԻՂ. Անդրանիկ Թևանյանի ասուլիսը | Վեդիում սեռшկան բռնnւթյшն ենթարկված աղջիկների հորեղբայրն ազատ է արձակվել. փաստաբան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չկասկածե’ք, հաղթելու ենք, չպիտի’ թույլ լինենք. Սամվել Կարապետյանը` իր բազմաթիվ աջակիցներին | Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում․ ԱԽ քարտուղար | Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արման Թաթոյանի ու թիմի հանդիպումը Նոր Նորքում | Ագարակն ու Մեղրին տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով կենտրոնական դիրք կունենան. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսքան սխալ չի կարելի ներել, ժամանակն է այդ սխալն ուղղելու. Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաղթանակները մեզանից վերցրել են. խեղճությունը պետք է հաղթահարենք՝ ահնարին բան չկա. Գագիկ Ծառուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախյան շարժումը ճակատագրական սխալ չէր, հերոսական գործ էր՝ արյունուվ կերտված | Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ հուշագիր է ստորագրել Հարությունյանը Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված, և ի՞նչ է արել Շոյգուն | Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան»

Լրահոս

Փաշինյանը փորձում է բացատրել, թե ինչու ընդդիմադիր որոշ ուժերին քվեարկողներին անվանել «շուն ու շանգյալ»

Ձեր մեջբերումը իմ խոսքից է, բայց խոսքը ամբողջական է, այսինքն ես նախ ասել եմ հետևյալը, որ նախկինների եռագլուխ կուսակցությունը գալիս մարդկանց անվանում է ժեխ, անվանում է շուն ու շանգյալ, անվանում է բոշա և հետո ասում է մենք ընտրություններում հաղթելու ենք, կամ մենք ընտրություններում հաջողություն ենք ունենալու։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ իր երեկվա ելույթոըմ քաղաքացիներին անվանել «շուն ու շանգյալ»։

Հիշեցնենք, որ վարչապետը մասնավորապես, ասել էր. «Ես չեմ կարող հավատալ, կներեք, հազար ներողություն, եթե հիմա ասեմ, գիտեք ինչ, կարող է ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է իմ մտքով անցկացնեն, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարող է իրենց օգտին քվեարկի»։

Փաշինյանը շարունակեց. «Նրանք դրանով մարտահրավեր են նետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, պիտակավորելով իրենց պոտենցիալ ընտրողներին որպես այդպիսին։ Ես ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում իրենց քաղաքական դիրքորոշմամբ ցույց տալ, թե ով է իրականում «շուն ու շանգյալը» ու բոշան՝  նկատի ունենալով պատերազմի եռագլուխ կուսակցության վերնախավին։

Այո, շատ անհարգալից կլինի իմ կողմից, եթե ես մտածեմ, որ ՀՀ–ում կան քաղաքացիներ, որոնք պատրաստ են պատերազմի եռագլուխ կամ որ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցության ներկայացուցիչների մարտահրավերը կուլ տալ և այդպիսի քաղաքական ընտրություն կատարել։

Ընդդիմությունը մենակ այդ երեքը չեն, էլի ընդիմություններ կան, որոնք ոչ ժեխ են ասում, ոչ շուն ու շանգյալ են ասում։ Ընդհանրապես, ինձ համար Հայաստանի քաղաքացիները 2018 թվականից ունեն ազատ կամ արտահայտման իրավունք, և քավ լիցի, իմ մտքով այդպիսի բան չի կարող անցնել, որովհետև դա կհակասի իմ քաղաքական ինքնությանը և իմ քաղաքական ծագումնաբանությանը։ Իմ քաղաքական զգացողությունն ասում է, որ երեք ուժերից ոչ մեկը չի հաղթահարելու խորհրդարան մտնելու անցողիկ շեմը»։

Փաշինյանը մեկ այլ խնդրի ևս անդրադարձավ՝ նշելով. «Երբ ես իրենց մտքերի ընթացքը վերլուծում էի և ասում էի, որ այդ ուժերի հաջողությունը նշանակում է պատերազմ, իրենք սկսեցին շատ ակտիվ հակադարձել։ Հիմա այդ մարդիկ բաց խոսում են պատերազմով Ղարաբաղը վերցնելու մասին։ Դուք հասկանո՞ւմ եք սա ինչ աղետի պոտենցիալ է Հայաստանի համար։ Բաց տեքստով են արդեն դրա մասին խոսում։

Այդ մարդկանց լսելով ես հասկանում եմ որ մենք թոշակը չենք բարձրացրել, որ առողջության ապահովագրությունը չկա, որ դպրոցներ չեն կառուցվում, որ մանկապարտեզներ չեն կառուցվում։ Մենք ոչինչ, բայց մարդիկ տեսնում են չէ։ Ո՞նց կարող է մարդը լկտիության, ստի և պատերազմի և իր հասցեին վիրավորանքի օգտին քվեարկի։

Կներեք, եթե ասենք մեկը այդպիսի խոսույթով ձեզ ընկալի, դուք կգնաք կքվեարկեք իր օգտի՞ն։ Դուք  այդ ազատությունը ունեք, կարող եք դա անել, բայց ես չեմ կարող դրան հավատալ, որովհետև դրան հավատալով ես ինչ-որ տեղ այդ անհարգալիցությանը կմիանամ, ես չեմ կարող հավատալ դրան»,–ասաց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև