Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Անչափահաս աղջկան առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ

Անչափահաս աղջկան առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած Ն.Ղ.-ի, Ա.Ա.-ի, Ա.Բ.-ի և Ս.Ս.-ի վերաբերյալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի մայիսի 8-ին կայացրել է մեղադրական վերդիկտ՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունիսի 15-ին Ն.Ղ.-ի, Ա.Ա.-ի, Ա.Բ.-ի և Ս.Ս.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝  Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին առևանգելը) և 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անչափահասի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելը):

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ 2023 թվականին անչափահասներ Ն.Ղ.-ն, Ա.Ա.-ն, Ա.Բ.-ն և Ս.Ս.-ն, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, խաբեությամբ առևանգել են անչափահաս աղջկան, տեղափոխել Գյումրիում գտնվող կիսակառույց շենք և, փոխլրացնելով միմյանց գործողությունները, կատարել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, տեսաձայնագրել և, քննությամբ չպարզված հանգամանքներում, տեսագրությունը հրապարակել սոցիալական ցանցերից մեկի օգտահաշվում:

Դատախազը 2025 թվականի հունվարի 25-ին իրավասու դատարան էր հանձնել վերոնշյալ անձանց վերաբերյալ՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթի նյութերը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև