ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնը փակում են. հասկացրել են, որ այդ որոշումը կապված է իմ քաղաքական հայացքների հետ, քանի որ ես ընդդիմադիր եմ. Անուշ Սեդրակյան | Ընդդիմությունը իսկապես բարդ վիճակում է և ցանկացած որոշման դեպքում միևնույն է վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ) | Փաշինյանի հաղթանակը հնարավոր դարձավ Իլհամ Ալիևի ռшզմավարական տեսլականի շնորհիվ. ադրբեջանցի պատգամավոր | Ընտրությունների արդունքները բացարձակ ընդունելի չեն, այնուհանդերձ՝ սա մեկ քայլ առաջ էր՝ չարիքի իշխանությանը հեռացնելու համար. Բագրատ Սրբազան | Անկլավները Հայաստանում. Տիգրանաշեն դարձած Քյարքին. Hetq | Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ | Ձեր վերընտրությունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը Ձեր առաջնորդության և խաղաղ ու առաջադեմ ազգի տեսլականի նկատմամբ. Պակիստանի վարչապետը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ է ընդդիմադիր պատգամավորի թեկնածուն կանչվել հարցաքննության | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառուկյանը «ստոյկա» կտար, եթե գործարք առաջարկեի. Փաշինյան | Ընդդիմադիրները պատրաստվում են վերցնել մանդատները, ձևավորվում է խմբիշխանություն․ հայտնի է՝ ինչ են հայտարարելու | Մարուքյանն էդպես էլ չկողմնորոշվեց՝ ում դռանն է ծառայում. Շիրազ Խաչատրյանը՝ Էդմոն Մարուքյանին | Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը | Առնվազն տարօրինակ և անընդունելի է, երբ այդ գործելակերպը որդեգրում է երկրի վարչապետը. Իվետա Տոնոյանը՝ Փաշինյանի՝ այսօրվա հայտարարության մասին | Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման դեպքով ակնկալում ենք ՀՀ իշխանությունների հստակ գնահատականը. ՌԴ դեսպանատուն | Կդիտարկենք, կքննարկենք իրավիճակն ու կգանք հետևությունների. Փաշինյանը՝ Սահմանադրությունը փոխելու մասին

Լրահոս

Ընդդիմադիրները պատրաստվում են վերցնել մանդատները, ձևավորվում է խմբիշխանություն․ հայտնի է՝ ինչ են հայտարարելու

Ընդդիմադիրներն արդեն մանդատները վերցնելու որոշում ունեն, ժողովուրդն իր գործն արել է, այլևս հաշվետու չեն. կարող են ադրբեջանացումը մերժող ժողովրդի հաղթանակը կապիտուլյացիա դարձնել։

NewDay.am-ի աղբյուրները հայտնում են «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքները քննարկումների ժամանակ որոշել են՝ վերցնելու են մանդատները։ Սամվել Կարապետյանը սկզբում կտրուկ դեմ է եղել, բայց ՌԴ-ից ճնշումներ կան, որ վերցնեն, ավելին իր ցուցակի որոշ անդամներ ևս ակտիվորեն այդ տարբերակն են առաջ տարել։ «Հայաստան» դաշինքում էլ կողմ են մանդատները վերցնելուն։ Միասին քննարկել են ու եկել եզրակացության, որ Նիկոլ Փաշինյանի թրքամետ քաղաքականություն մերժող և իրենց ձայն տվող ընտրողների զայրույթը զսպելու համար, մանդատները վերցնելիս պետք է մի քանի պարզունակ, ընտրողներին վիրավորող, սոցիալապես շահագրգռող հայտարարություններ անեն։

Ներկայացնենք հայտարարությունները, որ անելու են․ «Մենք հրաժարվում ենք աշխատավարձերից, բարեգործություն ենք անելու, պետության հաշվին ՔՊ-ի հետ գործուղումների չենք գնալու։ Մեծամասնություն չեն վերահսկելու ենք, պետք եղավ փողոցում էլ կպայքարենք»։ Մեր աղբյուրին հարցրինք «Հայաստան» դաշինքում էլ են պատրաստվում նման հայտարարությամբ լղոզել իրենց հերթական անգամ հայրենիքը փրկելու նպատակով խորհրդարան մտնելը, ինչին դրական պատասխան ստացանք։ «Ասենք ՝ ինչո՞վ են տարբերվում ՔՊ-ից, որ ընտրություններից 5 պակաս թոշակի չափ էր ավելացնում, առողջապահական ապահովագրություն բերում, պարգևավճար բաժանում։ Հիմա էլ, փաստորեն ընդդիմությունը մտածում է, որ Նիկոլ Փաշինյանին որպես հայրենիքի դավաճան պատժել ցանկացող, 300 հազար ադրբեջանցիների մուտքը դեպի ՀՀ կանգնեցնելու համար իրենց ձայն տված կես մլն-ից ավել ընտրողին կարող ասել՝ աշխատավարձս քեզ կտամ, լավություն կանեմ ՝ ՔՊ-ի հետ վոյաժների չեմ գնա։ Խելքների՝ աշեցեք»,-նշեց մեր աղբյուրը։

Ավելին վիճակն այնքան տխուր է, որ որևէ առաջնորդ չի կարողանում երաշխավորել, որ իրենց ցուցակի առաջին տասնյակում անգամ Գեղամ Նազարյաններ ու Իշխան Զաքարյաններ չկան, ովքեր չեն ապահովի քվեարկություն ՔՊ-ի համար։ Սամվել Կարապետյանը զարմացած է իր թիմակիցների վրա, նրանք ովքեր նախկինում հայրենիքի փրկության, Փաշինյանի հանցագործությունների մասին էին խոսում, այսօր արդեն իրեն էին համոզում, որ ՌԴ-ն ճիշտ է պետք է մանդատները վերցնել։ Իսկ Ռոբերտ Քոչարյանենց թիմին էլ ընտրողի քվեները ոչ նպատակային օգտագործելու, մսխելու փորձ ունի, պայքարող ժողովրդի փողոցային պոտենցիալը մսխելու՝ ևս։ Նշենք նաև, որ թեև ԲՀԿ-ի ձայները վերականգնվել են, Փաշինյանը դեռ հստակ չի որոշել կմտնեն խորհրդարան թե ոչ, բայց դա էական նշանակություն չի ունենալու, բոլոր ընդդիմադիրներն էլ լավ գիտեն։ Ստացվում է ձևավորվում է խմբիշխանություն՝ իշխանությունը արևմուտքից, ընդդիմությունը ՌԴ-ից։ Փաշինյանի հետ լուծել են իրենց հասանելիքի հետ կապված հարցերը։

Ուրախ են ու հաղթանակած բոլորը, այդ թվում թուրքերն ու ադրբեջանցիները, իսկ ընտրություններում իրական հաղթանակ տարած հայ ժողովուրդը, ով չի լեգիտիմացրել Փաշինյանի հակահայկական գործողությունները, տեր է ուզում կանգնել հայրենիքին, հայ եկեղեցուն և ուզում է Արցախի էջը չփակել պարտված է։ Իրականում սա դավադրություն է ժողովրդի դեմ․Փաշինյանն այլևս չէր կարող ասել․ ժողովուրդն ինձ ՀՀ տարածքները հանձնելու, Արցախի էջը փակելու, Մայր Աթոռը գրոհելու քվե է տվել։ Դե հիմա ծափ տվեք ՝ ընդդիմություն, իշխանություն, բայց հիշեք մի օր ժողովրդի ցասումը բոլորիդ է հասնելու, մանևրելով ու ժամանակ ձգելով չէ․ Փաշինյանն ու իր թիմը պետք է հեռանան, իսկ նրանց լեգիտիմացողները եթե ուշքի չգան, ապա առաջին իրենց դեմ պետք է պայքարել, եթե ժողովուրդը դեռ ուժ ունի։ Ասում են՝ Սամվել Կարապետյանը դեռ փորձում է դիմադրել, ում ՌԴ-ն փաստի առաջ է կանգնեցրել։ Գուցե Սամվել Կարապետյանը ժողովրդի հետ անկեղծ խոսի, բացի բոլոր փակագծերը ու ստանա մեծ աջակցություն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև