Skip to main content

Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում | Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին պարզաբանել Անքորիջի համաձայնագրերի հետ կապված իրավիճակը՝ նախքան նոր գաղափարներ առաջ քաշելը․ Զախարովա | Երևանի ավագանու թափուր մանդատները տրվել են «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի հաջորդ թեկնածուներին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նամակ՝ արդարության վերականգնման ակնկալիքով. ԲՀԿ-ն Իրանի դեսպանին դիմել է հատուկ ուղերձով | Արարատի մարզի հինգ բնակավայրերում հուլիսի 28-ին մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ կանցկացվեն | «Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին | Ոչ մի իշխանություն հավերժ չէ. Գևորգ Ստեփանյան | Եթե ձեր թուրը կտրում է հասցեական, դիպուկ խփեք քաղաքական պատասխանատվություն ստանձնողներին․ Անի Գևորգյան | Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. ՀՀԿ-ականի արձագանքը՝ նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանին | Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը. Նեթանյահու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սենսացիոն մանրամասներ. Ինչու՞ պետք է Վահագն Աբգարյանը սպանություն պատվիրեր | Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ | Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են. Զաքարյան | Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի | Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի

Լրահոս

«Կամ կոնսոլիդացվում եք, կամ առանձին-առանձին մաշվում»․ Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարգելի «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» և մյուս իրական ընդդիմադիր ուժեր։ Ընտրություններն ավարտվել են։ Նախընտրական տեխնոլոգիաները, PR մարտավարությունները, ընտրանքներն ու հաշվարկները, ռիսկերն ու ռազմավարական հաշվարկները, և հատկապես՝ «ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆԵՐԸ», ևս: Սկսվել է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Այլևս քաղաքական օրհասական անհրաժեշտություն է, որ դուք ձևավորեք միասնական, կոնսոլիդացված՝ կուզեք շտաբ, կուզեք հարթակ, կուզեք կոալիցիա, կուզեք բևեռ, կուզեք «փոխաջակցության դաշինք»։ Սա ձեզ քաղաքական օդ ու ջրի պես է պետք, որ ձեր ընտրողների ձայնը՝ հետևաբար նաև կամքը, վերածեք կոնսոլիդացված քաղաքական ձայնի և կամքի։ Ձեր ֆրագմենտացված, առանձին-առանձին հայտարարությունները, դիրքավորումները, դատապարտումները, զարմանքներն ու լայվերը, և հատկապես՝ արձանագրումները, հենց ֆրագմենտացված քաղաքական ազդեցություն էլ ունեն։ Հարգելիներս, ձեզ առանձին-առանձին մաշեցնում են և «սահմանազատում»։ Հետևաբար մաշեցնում են նաև ձեզ տրված ձայնը, կամքը և քաղաքական առաջադրանքը, որը շուրջ 550 հազար և ավելի հայ մարդու ընտրության ու վստահության արդյունքն է։ Ձեր քաղաքական ախոյանը ձեր բոլոր ընտրողներին՝ շուրջ 550.000 և ավելի հայ մարդու, այսօր անվանել է բառիս բուն իմաստով «կաշառակեր»։ Նա ձեզ վաղուց է «բրենդավորել» և դա անխնա օգտագործելու է։ Դուք այլևս 550 հազարագլուխ եք, և դա ահռելի ռեսուրս է։ Կամ կոնսոլիդացվում եք հիմա և մարտահրավերներն ու որոշումները ևս ընդունում եք կոնսոլիդացված, կամ առանձին-առանձին մաշվում եք՝ ձեզ հետ մաշելով նաև շուրջ 550.000 և ավելի հայ մարդու վստահությունը ու հույսը: Հայ մարդը կասեցրել է ոչ թե նոր սահմանադրության, այլ «իր Հանրապետությունը»՝ «անհայտ աղանդապետությամբ» փոխարինելու գործընթացը։ P.S. Այս ռեժիմը ոչ թե միայն ձեր՝ խորհրդարան անցնել-չանցնելու կամ իր քաղաքական չափաբաժնի հարցն է լուծում միայն, այլ, լայն առումով, ձեր ընտրողների ապաքաղաքականացման, մարգինալացման, նոմինալացման, հիասթափեցման և քաղաքական վնասազերծման հարցը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031