Skip to main content

Հայրապետական մաղթանք՝ Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով | Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Իսակովի պողոտայում բախվել են 6 մեքենա | Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 1-ին | Ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս․ Վազգեն Թևանյան | Երեկ մшհացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով | ՆԳ նախարարը կենսաչափական առաջին անձնագիրը հանձնել է Նիկոլ Փաշինյանին | Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին | Փաշինյանը պարտավոր էր հասնել նրան, որ Բաքվի պահանջը չխոչընդոտի խաղաղության գործընթացին. բայց նա ընտրել է արտաքին ճնշnւմը ներքաղաքական շшնտաժի վերածելու մարտավարության ճանապարհը. Սուրենյանց | «Շերեմետևո»-ն դադարեցրել է չվերթների սպասարկումը | Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան | Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան | Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր | Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար․ Գևորգ Ստեփանյան | Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Լրահոս

ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան

ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ: Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Հայաստանի աշխարհագրական դիրքն այն հազվագյուտ կետերից մեկն է, որտեղ հատվում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Եվրոպայի և ավելի ակտիվ դարձող Չինաստանի շահերը։

ԱՄՆ-ում գիտեն, որ տեսանելի ապագայում Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը հավանական չէ։ Հայաստանն աշխարհագրորեն մեկուսացված է ԵՄ-ից, ունի տարածաշրջանային պրոբլեմներ և օբյեկտիվորեն շարունակում է կապակցված մնալ Ռուսաստանի հետ։

Սակայն, ԵՄ մերձեցման թեման ստեղծում է հարմար քաղաքական շրջանակ՝ օրենսդրությունը եվրոպական չափանիշներին մոտարկելու, ռուսական ազդեցությունը նվազեցնելու, արևմտյան ազդեցությունն ընդլայնելու, ինչպես նաև ներդրումների և անվտանգային ոլորտում համագործակցության համար։

Այլ կերպ ասած՝ ԵՄ անդամակցությունն անիրատեսական է, սակայն Հայաստանի աստիճանական տեղափոխումը դեպի արևմտյան (հատկապես՝ թուրքական) ազդեցության գոտի՝ իրատեսական է։

Ուկրաինական պատերազմից հետո, ԱՄՆ-ի ռազմավարությունն ուղղված է ռուսական ազդեցության նվազեցմանն այն տարածքներում, որոնք Մոսկվան ավանդաբար համարում է իր շահերի գոտի։

Պատմականորեն Հայաստանը եղել է Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից մեկը: ԱՄՆ-ի տեսանկյունից, եթե Հայաստանը սկսում է աստիճանաբար հեռանալ Մոսկվայից, դա աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության թուլացման հերթական ցուցիչ։ Կարծում եմ այս փուլում Արևմուտքի համար այդ գործոնն ավելի կարևոր է, քան Հայաստանի անվտանգությունը կամ եվրոպական ապագան։

Հայաստանը շարունակում է մնալ Իրանի քիչ թվով բարեկամ հարևաններից մեկը։ Վաշինգտոնը շահագրգռված է նաև Իրանի հյուսիսային սահմանների մոտ արևմտյան ներկայության ուժեղացմամբ: Նահանգներին անհրաժեշտ են տրանսպորտային, էներգետիկ և այլ կոմընիկացիաներ, օգտակար հանածոներ, ինչպես նաև Հարավային Կովկասում Իրանի հնարավոր ազդեցության սահմանափակում։

Սա նշանակում է, որ երկարաժամկետ ռազմավարական պլանավորման տեսանկյունից, առևտրային ուղիների, ռեգիոնալ կոմունիկացիաների և էներգակիրների համար մղվող պայքարում, Իրանի հյուսիսային սահմանին ՀՀ դեմքով գործընկեր պետության առկայությունն ԱՄՆ-ի համար որոշակի արժեք է ներկայացնում։

Հարավային Կովկասն ընկած է այն խաչմերուկում, որոնք կապում են Եվրոպան, Կենտրոնական Ասիան, Կասպիական տարածաշրջանը և Չինաստանը։ ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ եթե ակտիվ ներկայություն չունենա տարածաշրջանում, ապա ապագա ենթակառուցվածքային, հեռահաղորդակցական, լոգիստիկ և էներգետիկ նախագծերը կարող են ամբողջությամբ անցնել Չինաստանի և Ռուսաստանի վերահսկողության տակ։

Ինչո՞ւ է վերջին ընտրություններում Արևմուտքն այդքան բացահայտ աջակցել գործող ռեժիմին: Որովհետև նրանք այդ ընտրություններն իրենց համար գնահատում են որպես ռազմավարական նշանակության հարց: Ոչ թե, որ Նիկոլը հայտնի դեմոկրատ կամ վստահելի արևմտամետ է, այլ, որովհետև նա պատրաստ է պետությունը դնել աշխարհակարգի վերափոխման փորձարկումների տակ՝ առանց մտածելու հետևանքների մասին:

Արևմուտքի տեսանկյունից՝ ՀՀ ներկայիս անհեռանկար, կապիտուլյացված ու կախյալ կառավարությունն ավելի ընդունելի և հարմարավետ է, քան այն կառավարությունը, որը կարող է փորձել վերականգնել հավասարակշռված հարաբերությունները փոխադարձ շահեր ունեցող դաշնակից և գործընկեր բոլոր երկրների հետ»,- նշել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև