Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք է ու ճիշտ, աջակցում եմ ՔՊ-ին. Փաշինյանը՝ ԱԺ սկանդալի մասին | Նիկոլ Փաշինյանին և նրա ՔՊ-ական թիմին հորդորում ենք դադարեցնել քաղաքական սադրանքներ. «Ուժեղ Հայաստան» | Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարտեր առանց կանոնների. ԱԺ-ի բոլոր երանգները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Աժ-ում. պատգամավորները կորցրել են ինքնատիրապետումը, բաժանել չի լինում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ում քաշքշուկ սկսվեց Նարեկ Կարապետյանի և ՔՊ-ական պատգամավորի միջև | Փաշինյանի որոշմամբ՝ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից | Արտաշատում կասեցվել է տանձի համով ոչ ալկոհnլային գազավորված ըմպելիքի արտադրությունը | 1 ամսական աղջնակ է մահացել | «Հաղթող Ադրբեջան» կարգախոսի ազդեցությունն Ադրբեջանի ներսում աստիճանաբար իջնում է․ Տիգրան Աբրահամյան | Իշխանություններն անցողիկ են, հայրենիքը, ազգային արժեքները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժական․ Գառնիկ Դանիելյան | «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները մոտեցել են «Լուդինգ» ընկերության համահիմնադիր Արթուր Վարժապետյանին և տարել ոստիկանական բաժանմունք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բոլորը պետք է պատասխան տան. Կարևոր է, որ ԶՈՒ-ը լինի քաղաքացիական վերահսկողության ներքո. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասում եք՝ գերիների հարցով դիմեք օրինակ Մադագասկարին, դուք գիտեք, մենք չգիտենք հա՞. Արարատ Միրզոյան | Երբ ասում ենք՝ եկեք ստորագրենք խաղաղության պայմանագիրը, իրենք ասում են՝ մինչև ձեր Սահմանադրությունը չփոխվի, չենք ստորագրի. Արարատ Միրզոյան

Լրահոս

Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով. ՀՀ առողջապահության նախարարություն

Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։

ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից իրականացրել են ջրի նմուշառում։ Ստացված լաբորատոր հետազոտության արդյունքում նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է:

Հաշվի առնելով արձանագրված ցուցանիշի բարձր մակարդակը և այն հանգամանքը, որ նախկինում իրականացված քիմիական հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել՝ կրկնակի նմուշառումներ են իրականացվել չորս կետից, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։

Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել են նույն ցուցանիշները։

Բոլոր պատկան մարմինները զգուշացվել են արձանագրված շեղման մասին` ապահովելու բնակչության ջրապահովման կարիքները:

«Մինչև ջրի որակի վերականգնումը, Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով:

Բնակիչների շրջանում առողջական վիճակի հետ կապված ախտանշաններ չեն արձանագրվել, սակայն մեր կողմից կիրականացվեն համայցեր կանխարգելիչ միջոցառումների շրջանակում:

Կառավարությունը և համայնքը միջոցներ կձեռնարկեն, մինչև խնդրի կարգավորումը, գյուղի բնակիչներին անհրաժեշտ անվտանգ ջրի մատակարարումն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ միջոցներ են ձեռնարկվում ջրի ախտահարման պատճառը պարզելու համար»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև