Skip to main content

Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ նոր համակարգը | 76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ախր ինչի մեր տարածք մտած ադրբեջանցիներին ջարդուփշուր չեք անում . Անի Գևորգյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աչքո՞վ է տալիս Նարեկ Կարապետյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիական պատերազմ ե՞ք ուզում, ձեր ժամանակ կասկածելի մահեր են եղել. Անի Գևորգյանը`Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջ խաղաղության պայմանագրում չկա. Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանը արտահերթ ընտրության չի հասնի, կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի հրաժարվի․ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք է ու ճիշտ, աջակցում եմ ՔՊ-ին. Փաշինյանը՝ ԱԺ սկանդալի մասին | Նիկոլ Փաշինյանին և նրա ՔՊ-ական թիմին հորդորում ենք դադարեցնել քաղաքական սադրանքներ. «Ուժեղ Հայաստան» | Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարտեր առանց կանոնների. ԱԺ-ի բոլոր երանգները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Աժ-ում. պատգամավորները կորցրել են ինքնատիրապետումը, բաժանել չի լինում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ում քաշքշուկ սկսվեց Նարեկ Կարապետյանի և ՔՊ-ական պատգամավորի միջև | Փաշինյանի որոշմամբ՝ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից | Արտաշատում կասեցվել է տանձի համով ոչ ալկոհnլային գազավորված ըմպելիքի արտադրությունը

Լրահոս

Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին. այն մոտ ապագայում կարող է տարածաշրջանում կրկին նոր վերադասավորումների բերել. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը գրում է.

«Ընդամենը մեկ ամսից մի փոքր ավելի է անցել, երբ Մեքքայում ստորագրվեց ռազմապաշտպանական համաձայնագիր՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև։ Համաձայնագրի պայմաններով՝ մասնակից երկրներից մեկի վրա հարձակումը գնահատվում է որպես բոլոր երկրների վրա հարձակմանը։

Մի շարք փորձագետների կողմից Իսլամական ՆԱՏՕ անվանված այս դաշինքում, Պակիստանը վճռականորեն խնդրել է Իրանին՝ հանգստացնել հութիներին։ Նրանք այժմ ակտիվորեն պատերազմում են սաուդցիների դեմ։

«Թե չէ ի՞նչ»,— հարցրել են Իրանից:))), ինչին Պակիստանում պատասխանեցին. «Այլապես մենք թուրքերին կասենք»։))) Այնինչ Անկարայում «հեռախոսներին չեն պատասխանում» և Սաուդյան Արաբիայի շահերի դեմ ուղղված հարձակումների վերաբերյալ խորհրդավոր լռություն են պահպանում։

Կահիրեում բնականաբար հետևում են այս գործընթացին և հետևություններ են անում, քանի որ մինչև վերջերս նրանց այս դաշինքին միանալու ակտիվ կոչեր էին անում։ Բայց Եգիպտոսը միամիտ չէ ու լավ գիտի Մերձավոր Արևելքը:

Մեքքայի դաշինքի ստեղծման հայտարարությունից հետո, լրջորեն մտհոգված էին նաև Իսրայելում, որտեղ ենթադրում էին, որ նման դաշինքը կարող է ուղղված լինել հրեական պետության դեմ։

Այժմ դաշինքն իր առաջին փորձությանն է ենթարկվում։ Սաուդյան Արաբիան մտավ ռազմական առճակատման մեջ եմենցի հութիների հետ, աջակցեց Եմենի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարությանը, նրան տրամադրեց ռազմական տեխնիկա և ինքն էլ մի շարք ավիահարվածներ հասցրեց շիա զինյալների դիրքերին։

Երբ հութիները դիմադրեցին և անցան հակահարձակման, Էր-Ռիադը օգնության դիմեց իր նոր դաշնակիցներին։ Թուրքիան և Պակիստանը կտրականապես դատապարտեցին հութիների հարձակումները և հրապարակայնորեն աջակցեցին Սաուդյան Արաբիային, սակայն խուսափեցին ուղղակի ռազմական միջամտությունից։ Ահա և այն ամենը, ինչ նշանակում է ռազմական դաշինք Մերձավոր Արևելքում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հակամարտությանը միջամտելուն հրապարակային հրաժարումից հետո, Սաուդյան Արաբիան հայտնվեց բավական անհարմար վիճակում։ Նրա գործողությունների հետևանքով նոր տարածքներ անցան հութիների վերահսկողության տակ։ Այդ թվում՝ նրանք ապահով ելք ստացան դեպի Բաբ-էլ-Մանդեբի նեղուց՝ համաշխարհային ծովային առևտրի ևս մեկ «նեղ կոկորդ»։ Դրա հետևանքները դեռ առջևում են։

Իսկ Սաուդյան բանակը և Եմենում նրա դաշնակից ուժերը, չնայած հսկայական ֆինանսական ներարկումներին, ցույց տվեցին, որ ի վիճակի չեն դիմակայելու ավելի հմուտ և մոտիվացված հակառակորդին։ Սա Էր-Ռիադի համար լուրջ փորձության պահ է։

Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին՝ տարածաշրջանում իրենց համար դաշնակիցներ ընտրելիս, և դա մոտ ապագայում կարող է տարածաշրջանում կրկին նոր վերադասավորումների բերել»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031