Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

«Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է օգտագործի իր ողջ պոտենցիալը սպառազինություն ներկրելու համար». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, 2021 թվականի մայիսին ու նոյեմբերին ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելիս, 2022 թվականի ապրիլին ու օգոստոսին Արցախի դեմ ագրեսիա իրականացնելիս, 2022 թվականին Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումից հետո որևէ մեկը չխոսեց Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների, նրան սպառազինություն մատակարարողների դեմ արգելքների մասին, որոշները սահմանափակվեցին միայն հայտարարություններով։

Իսկ հիմա իրանական ԱԹՍ-ների՝ այս կամ այն երկրին մատակարարումներ իրականացնելու մտադրության ֆոնին, Իրանի դեմ պատժամիջոցների կամ դրա ընդլայնման թեման միջազգային օրակարգի հարց է դարձել։

Այն երկրները, որոնք աչք են փակել կամ սահմանափակվել են միայն հայտարարություններով Արցախի ու Հայաստանի դեմ հարձակումների ժամանակ, նրանք, ովքեր չտեսնելու են տալիս տարբեր երկրների ադրբեջանական մատակարարումները, Ադրբեջանին նոր պատերազմի մղելը, հանկարծ մտահոգված են իրանական սպառազինության հնարավոր արտահանումներով։

Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է օգտագործի իր ողջ պոտենցիալը, հնարավորությունը սպառազինություն ներկրելու և իր պաշտպանական խնդիրներն իրացնելու համար, որտեղից որ հնարավոր է և որով ի վիճակի է երկրի անվտանգությունն ապահովել։

Այս պահին Հայաստանին բաժին է հասել մի իշխանություն, որն անվերջ զիջում/հանձնում է, սակայն այս պարտությունների շղթան պետք է կտրել և սկսել Հայաստանի ու Արցախի անվտանգության համակարգի վերակառուցումն ու պաշտպանական հնարավորությունների ընդլայնումը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև