Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Ընդդիմության՝ վերադարձը ուրախություն էր դրոշմել ԱԺ նախագահի դեմքին․«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տեւական դադարից հետո խորհրդարանական ընդդիմությունը երեկ կրկին ԱԺ նիստերի դահլիճ էր վերադարձել։ ԱԺ կանոնակարգ-օրենքն ամեն երեքշաբթի սահմանում է հայտարարությունների ժամ, պատգամավորները խորհրդարանի ամբիոնից երեք րոպեանոց հայտարարություններով են հանդես գալիս։

«Հայաստան» խմբակցության պատգամավորները դահլիճ էին վերադարձել Արցախի փոքրիկ դրոշներով, որոնք տեղադրեցին իրենց սեղաններին։ Ելույթ ունեցան մոտ մեկ տասնյակ ընդդիմադիր պատգամավորներ։ Գեղամ Մանուկյանը ելույթի սկզբում ասաց, որ «պահի լրջությունն է ստիպել»՝ խորհրդարանի ամբիոնից հանդես գալ հայտարարությամբ։ Ապա խոսեց «գաղտնազերծված» փաստաթղթի մասին, որը սպրդել էր մամուլում երկու շաբաթ առաջ, ու արձանագրեց, որ «հայրենիքի փրկության ժամն է»։

Նկատենք, որ ընդդիմության՝ խորհրդարան վերադարձի փաստն անթաքույց ուրախություն էր դրոշմել ԱԺ նախագահի դեմքին, ակնհայտ էր, որ իշխանության համար խորհրդարանական աշխատանքը կորցրել է «իմաստը»՝ առանց ընդդիմության, առանց վերջիններիս հաշվին ինքնահաստատվելու։ Ուշագրավ է, որ մի քանի իշխանական պատգամավորներ գրանցվել էին հայտարարությունների համար, սակայն, հավանաբար «վերևներից» զանգ ստանալուց հետո, հրաժարվեցին իրենց հայտարարություններից»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

Facebook
Twitter

Կարդացեք նաև