Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Մոսկվան խաղում է, իսկ Թուրքիան չի խաղում. Թուրքիայի համար ամենայուղալի պատառը Սյունիքն է

Այն, որ Սյունիքը շատ կարեւոր է Թուրքիայի եւ թուրքախոս ժողովուրդների համար, նոր բան չէ, 100 տարի առաջ էլ էր այդպես: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում նշեց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Ամենայուղալի պատառը, որ ուզում է ունենալ Թուրքիան, Սյունիքն է, որոշ դեպքերում կարող է բավարարվել միջանցքով, մտածելով, որ ուշ, թե շուտ, ամբողջ Սյունիքը կվերցնի: Թուրքիայի շահագրգռվածությունն այստեղ շատ մեծ է: Ռուսաստանին էլ ինչ-որ չափով ձեռնտու է իր զորքն ունենալ նաեւ Սյունիքում: Խոսակցություններն այնպիսին են, որ Ռուսաստանն իր վրա է վերցնում այդ միջանցքի վերահսկողությունը: Սա փոխզիջում է, բայց հիմնականում Թուրքիայի շահն է:

Ռուսաստանն այդտեղ խաղում է, իսկ Թուրքիան չի խաղում, նա շատ շահագրգռված է Սյունիքը վերցնել»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանի համոզմամբ, Հայաստանին միջանցքը պետք չի. «Մեզ նույնիսկ այդ ճանապարհը բացել պետք չի: Ես լինեի, այդ ճանապարհը չէի բացի:

Հայաստանը ամբողջությամբ շրջափակված է, ու ամբողջ վեճը գնում է նրա մասին, որ Ադրբեջանը Սյունիքով միանա Նախիջեւանին: Չէ, բոլոր ճանապարհները միաժամանակ պետք է բացվեն եւ պետք է լինեն այն պետությունների սուվերեն իրավունքների տակ, որոնց տարածքով անցնում են»,-ընդգծեց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև