Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Ռուսաստանը խաղադրույք է կատարել ձմռան վրա.«էներգետիկ ահաբեկչությունը» մարտահրավեր է ոչ միայն Ուկրաինային, այլև միացյալ Եվրոպային

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահ է, որ ռուսական «էներգետիկ ահաբեկչությունը» մարտահրավեր է ոչ միայն Ուկրաինային, այլև միացյալ Եվրոպային։

Ինչպես գրում է pravda.com.ua-ն, նախագահն այս մասին ասել է ժողովրդին ուղղված ուղերձում:

«Ահաբեկիչների խաղադրույքը ձմռան վրա միանգամայն թափանցիկ է բոլորի համար, և այս մարտահրավերը պետք է դիտարկել հենց որպես մարտահրավեր ամբողջ Եվրոպային։ Մոսկվան իր քարոզչության մեջ ձմռան հետ կապված ցանկացած դժվարություն կներկայացնի որպես միասնական Եվրոպայի ձախողման ապացույց։ Ուստի մենք միասին պետք է ապացուցենք ահաբեկիչներին, որ ձախողումն իրենց մասին է, այլ ոչ թե Եվրոպայի», — ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու համոզմամբ՝ «Ռուսաստանն ամեն ինչ կանի կյանքի բնականոնությունը ոչնչացնելու համար և միջոցներ չեն խնայում էներգետիկ ահաբեկչության համար:

«Եթե գնահատենք միայն երեկվա ռուսական հարվածի արժեքը, ապա օգտագործված հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը Ռուսաստանին արժեցել են ավելի քան երկու 2 միլիոն 300 հազար միջին ռուսական կենսաթոշակ: Եվ սա դեռ մեկ հարված է», — ասել է Զելենսկին:

Ավելի վաղ Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի նախագահ Ալեքսեյ Կուլեբան չի բացառում էլեկտրաէներգիայի և ջեռուցման ամբողջական անջատում ռուսական բանակի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հետագա հարվածների դեպքում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև