Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Նույնիսկ Փաշինյանի ձայներն են գողացել. վերահաշվարկից հետո վարչապետի ձայները 4-ով ավելացել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ վարչության ընտրությունների վերահաշվարկի արդյունքներից պարզ է դառնում, որ զեղծարարների խումբը չի խորշել գողանալ անգամ առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի ձայները։ Հիշենք․ անցած շաբաթ տեղի ունեցած համագումարից եւ վարչության ընտրություններից հետո տեղեկացանք, որ, ըստ նախնական արդյունքների, Նիկոլ Փաշինյանի օգտին գրանցվել է 941 ձայն:

Մենք տեղեկացանք, որ վերահաշվարկից հետո վարչապետի ձայները 4-ով ավելացել են: Փոխարենը 4-ով պակասել են Ռուբեն Ռուբինյանի ձայները, 3-ով՝ Արփի Դավոյանի, 6-ով` Գնել Սանոսյանի, 4-ով՝ Վահագն Ալեքսանյանի, 27-ով՝ Համբարձում Մաթեւոսյանի, 3-ով՝ Հայկ Կոնջորյանի, 3 ձայնով՝ Սասուն Միքայելյանի: Վերահաշվարկի արդյունքում ավելացել են Գեւորգ Պապոյանի, Վաղարշակ Հակոբյանի, Ռոմանոս Պետրոսյանի ձայները, առաջինինը՝ 10, երկրորդինը՝ 3, Ռոմանոսինը` 8 ձայնով: 7 քվե գողացել էին Արմեն Փամբուխչյանից, առնվազն 20 ձայն՝ Արսեն Թորոսյանից, ինչի արդյունքում վերջին երկուսը դուրս էին մնացել վարչության կազմից։ Ավելի վաղ գրել էինք, որ 40-ով ավել են հաշված եղել Վիլեն Գաբրիելյանի, 30-ով՝ Տրդատ Սարգսյանի ձայները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև