Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Արմեն Աշոտյանի գործով հարցաքննվել է 100-ից ավել անձ՝ այդ թվում Իշխան Սաղաթելյանի հայրը, որքան գիտեմ՝ նաև Իշխան Սաղաթելյանը․ Տիգրան Աթանեսյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործի շրջանակում հարցաքննվել է 100-ից ավել անձ։ Այս մասին Newday.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Գործի շրջանակում հարցաքննվել է նաև Իշխան Սաղաթելյանի հայրը, որքան գիտեմ նաև Իշխան Սաղաթելյանը։ Չորս տարի է փորձում են գործ կարել։ «Ծովասար» հյուրանոցում ինչքան աշխատող կա՝ հավաքարարից սկսած հարցաքննվել են»,-ասաց Տիգրան Աթանեսյանը։

Նա ընդգծեց, որ գործում հանցակազմ չկա և չի կարող լինել։ Ինչ վերաբերում է Աշոտյանին ձերբակալելու մասին իր կողմից վստահություն հայտնելուն, ապա ասաց․
«Ես ոչ թե վստահություն եմ հայտնում, այլ ունեմ նման տեղեկություններ։ Կտեսնեք՝ ինչ զարգացումներ, շոուներ կլինեն»,-ասաց փաստաբանը։

Նշենք, որ քրեական գործի շրջանակներում ձերբակալվեց բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, այնուհետև ազատ էր արձակվել։ Թե ինչ ցուցմունք է տվել ԵՊԲՀ նախկին ռեկոտորը հայտնի չէ։

Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը քերական գործի մասին մանրամասներ էր ներկայացրել։
«Նախապատմությունը հետեւյալն է․ 2015 թվականին ԵՊԲՀ-ն որոշել է իր աշխատակիցների համար Սեւանի ափին գտնվող հանգստյան տներից մեկում գույք ձեռք բերել։ Այդ գույքը կազմված է եղել հյուրանոցային 6 սենյակից եւ կոնֆերանս-դահլիճից, որը համալսարանը պատրաստվում էր օգտագործել իր նպատակների համար։ Մոտ 200 միլիոն դրամ են վճարել «Ծովասար» հանգստյան տան տնօրինությանը, իսկ այս հանգստյան տունը պատկանում է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ներկայումս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հորը։ Սենյակները գնվել են, որպեսզի բժշկականն իր աշխատակիցներին ամռան 4-5 ամիսներին ուղարկի այնտեղ՝ հանգստանալու, կոնֆերանսներ կազմակերպեն եւ այլն։ 2017 թվականից սկսած՝ ԵՊԲՀ աշխատակիցներն իսկապես օգտվել են այս հնարավորությունից՝ յուրաքանչյուր ամառ մեկնել են Սեւան, հանգստացել։ Այս փաստը հաստատել է նաեւ Բժշկական համալսարանի տնօրինությունը՝ դեռեւս 2018 թվականին, երբ ՊՎԾ-ն ստուգումներ էր սկսել։ Ըստ ՊՎԾ-ի, սակայն, այս գույքը ձեռք է բերվել կադաստրային արժեքից թանկ գնով, եւ ձեռք բերողները վատնում են արել, որը պետք է պատժվի»,-գրել էր թերթը։

Անի Գևորգյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև