Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

ՄԻՊ-ը ներկայացրել է ազատությունից զրկված կանանց, անչափահասների ու օտարերկրացիների իրավունքների վիճակի վերաբերյալ արտահերթ զեկույցը

Նոյեմբերի 16-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ու ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը ներկայացրել են «Քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց, անչափահասների և օտարերկրյա քաղաքացիների իրավունքների ապահովման վերաբերյալ ՄԻՊ արտահերթ հրապարակային զեկույցը»։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Զեկույցի հիմքը եղել է 2022թ.-ի մարտին «Աբովյան» ՔԿՀ Պաշտպանի կողմից կատարած այցը, որին հաջորդել է հունիսի 13-ին չհայտարարված մոնիթորինգի այցը։

Ներկայացվել է, որ «Աբովյան» ՔԿՀ-ի որոշ հատվածներում շենքային պայմանները գտնվել են ծայրահեղ անբավարար և սանիտարահիգիենիկ անընդունելի վիճակում:

««Աբովյան» քրեակատարողական հաստատությունում բացակայել են հղի կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված հատուկ խցերն ու կացարանները, հաստատության կողմից չեն ապահովվել նաև երեխաների առանձնահատկությամբ պայմանավորված պահման պայմանները։ Բոլոր խցերը չեն, որ կահավորված են եղել երեխայի խնամքի ու զարգացման առանձնահատուկ պահանջներին համապատասխան, օրինակ՝ խցերում բացակայել են երեխայի օրորոցը կամ մանկական մահճակալը, լոգանքի ու խնամքի այլ պայմանները»,- ասուլիսի ընթացքում ասել է Գրիգորյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև