Քննարվկում է որպեսզի այսպիսի խոշոր ծրագրերի համար պետք է հիպոտակային վարկերի սուբսիդավորման մեխանիզմը թողնենք, որ գրավչությունը մնա: Այս մասին կառավարության հերթական նիստինասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ինչը դուր չեկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Եկեք ձեռքի հետ թեմաներ չբարձրաձայանենք, ոչ, որոշում ենք կայացրել, ուզում են թող արագ անեն, թող էդ ժամկետի մեջ այդ շենքերը կառուցեն և հարցերը լուծեն, մենք այլ ռազմավարությամբ ենք գնում առաջ: Մենք այդ որոշումը չենք փոխելու, թող ներդրողները ակտիվ լիեն, արագ աշխատեն: Խնդրում եմ, որ առանց նախնական քննարկումների այդպիսի բաների մասին չհայտարարել, քանի որ դա սպասումներ է առաջացնում և ես ասում եմ, որ որ, այդ որոշումը չի կայացվվելու, բոլորը թող այս գլխից իմանան»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ նման հայտարարություններով հաստատ չենք ապահովի տնտեսական նախատեսված աճը: «Հիմա ես ցույց եմ տալիս 7 տոկոս տնտեսական աճը ապահովելու տեղը: Գնացեք այս ծրագիրը դարձրեք թաղամասային մեծ մասշտաբի ծրագիր, թող ներդրողներն էլ գան ներդնեն և եթե հույս եք տալիս, որ եկամտահարկի համակարգը երկարացնելու ենք 2025 թվականից հետո, ապա չենք երկարացնելու, ուղիղ եմ ասում, ինչ անում եք մինչև 2025 թվականը արեք և Աջափնյակ վարչական շրջանի վթարային շենքերի հարցերը լուծեք, ժամամնակ մենք չենք տալիս այդքան»,-ասաց նա:
Նշենք, որ կառավարությունը քննարկում էր վթարային շենքերը ներորով փոխելու հարցը:


















































