Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Արցախում Ռուսական կենտրոն է բացվել

Այսօր` նոյեմբերի 19-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ հիմնադրված Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ մասնակցում էին ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ Արման Աբովյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը և Արմեն Մանուկյանը: Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, մշակույթի գործիչներ, բազմաթիվ հյուրեր:

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ հիմնադրված Ռուսական կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է լինելու ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի և պատմության մասսայականացմանը, կրթության ոլորտում երկխոսության և սերտ համագործակցության զարգացմանը։ ԲՀԿ քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանը ներկաներին է փոխանցել Գագիկ Ծառուկյանի ողջույնի խոսքը, շեշտել, ռուսաց լեզուն տարբեր ժողովուրդներին համախմբող կարևորագույն գործոններից մեկն է։

«Ռուսաց լեզուն տարբեր ժողովուրդների շփումը հեշտացնող, տարբեր պետությունների քաղաքացիների, տարբեր մշակույթներ կրող ժողովուրդների միջև հաղորդակցություն ապահովող կարևորագույն միջոց է։ Այս առումով ռուսերենը բացառիկ դեր ունի ժողովուրդների միջև երկխոսության և փոխըմբռնման գործում։ Այն հեշտացնում է ոչ միայն կենցաղային շփումը, այլև գիտակրթական և մշակութային առաջընթացի կարևորագույն գործոն է, և այս կենտրոնն իր ուրույն դերակատարումն է ունենալու այս հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործընթացում»,-նշել է Իվետա Տոնոյանը:

ԲՀԿ ներկայացուցիչները ևս մեկ անգամ բարձր են գնահատել Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության դերակատարումը և շեշտել, որ Արցախում հարատև խաղաղության ապահովման գործում ռուսական խաղաղապահ առաքելությունը չունի այլընտրանք։

Facebook
Twitter

Կարդացեք նաև