Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Գարեգին Նժդեհ Վերաքննիչ քրեական գործերով դատարանի հարևանությամբ գտնվող «Տաշիր պիցցա-ի դիմաց բախվել են Toyota Camry, Toyota Corolla և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Toyota Camry-ն բախվել է ճամփեզրին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի ավտմեքենային։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ։
Վարորդներին և վիրավորին առաջինը օգնության են հասել ԱԻն ՓԾ Երևանի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ժամանել են 1 մարտական հաշվարկ, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և «Տաշիր պիցցա»-ի աշխատակիցները։
Բժիշկները վիրավորին, մինչև մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


















































