Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

«Էական ու լրջագույն փոփոխություններ են տեղի ունենալու». կառավարությունը հաստատեց՝ ՀՀ-ում ստեղծվում է ՆԳ նախարարություն

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 24-ի նիստում փոփոխություն կատարեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում, որով նախատեսվում է ստեղծել Ներգին գործերի նախարարություն:

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը ներկայացնելով փաթեթը, նշեց. «Նոր նախարարության ստեղծումը թույլ կտա ապահովել ոստիկանության ոլորտի թե խորհրդարանական, թե հասարակական վերահսկողություն,ինչպես նաեւ այն կդառնա ոլորտում բարեփոխումներ իրականացնողն ու պատասխանատուն: ՆԳՆ-ն իր մեջ ներառելու է երեք խոշոր ծառայություն՝ ոստիկանություն, փրկարար ծառայություն եւ միգրացիայի ու քաղաքացիության ծառայություն:

Նախարարությունում կկենտրոնացվի 5 հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում եւ բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա եւ քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում եւ հումանիտար հարցեր»:

Նրա խոսքով, ծառայությունների ղեկավարները նշանակվելու են ՀՀ վարչապետի կողմից, տեղակալները՝ ՆԳ նախարարի առաջարկությամբ՝ նշանակվելու ու ազատվելու են կրկին վարչապետի կողմից։

Նախատեսվում է դադարեցնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը. անցումային փուլ նախատեսվել է մինչև չորս ամիս ժամկետ։ Այդ 4 ամսում կառավարության կազմում նախարարների թիվը կլինի 13, որից հետո նորից կվերադառնան 12 նախարարի սկզբունքին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր համարեց նախագծի ընդունումը. «Այս փոփոխության հեռանկարային իմաստը նոր ստանդարտի Ոստիկանություն ու նոր ստանդարտի Փրկարար ծառայություն ունենալն է, սա է մեր ամենակարևոր խնդիրը, որը հետապնդում ենք։ Իրականում, այս հարցի վերաբերյալ մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, էական ու լրջագույն փոփոխություններ են տեղի ունենալու», — նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է միշտ ձգտի բոլոր ոլորտներում լինել լավագույն սանդղակներում. «Մենք պետք է շատ բարձր նշաձողեր սահմանենք մեզ համար», — ընդգծեց Փաշինյանը։

Կարգավորումներով՝ ՀՀ ոստիկանության պետը կլինի Ներքին գործերի նախարարի տեղակալ, նաև՝ Անվտանգության խորհրդի անդամ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև