Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Բավական չէ՝ տարան մեր երեխաներին սպանեցին, հիմա էլ մեզ են ուզում տուգանել․ Գարիկ Գալեյան

ՀՀ ոստիկանությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան` զոհված զինծառայողների ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, ինչը կապված է սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի հետ։

Tert.am-ը թեմայի հետ կապված զրուցել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի հետ, ում դեմ ևս հայց է ներկայացվել Վարչական դատարան։

«Ես ստացել եմ ոստիկանությունց համապատասխան ծանուցումը, հայցի դեմ, բնականաբար, առարկություն ենք ներկայացնելու, ինչի մասին է խոսքը։

Նախ սկսենք նրանից, որ ոստիկանությունը իրավունք չուներ Եռաբլուրում ծառայություն իրականացնելու, որ մենք էլ իրենց պահանջներին չենթարկվեինք։ Եռաբլուրը զինվորական պանթեոն է, զորամաս է համարվում, այնտեղ ծառայություն պետք է իրականացնի ռազմական ոստիկանությունը, ոստիկանների արարքը արդեն իսկ անօրինական գործողություն է։ Մենք առերեսում ենք պահանջելու կարմիր բերետավորների հետ, որ տեսնենք՝ ով է իրենց այդ հրահանգը տվել, նրանց ու մեր ցուցմունքների մեջ, բնականաբար, լինելու են հակասություններ, այդ դեպքում պետք է առերեսում անեն, այդ ժամանակ էլ կպարզենք՝ ո՞վ է տվել զինվորների մայրերին այդ կերպ բերման ենթարկելու հրամանը»,- ասաց Գարիկ Գալեյանը։

Զինվորի հայրը համոզված է, որ ծնողներին վարչական պատասխանատության ենթարկելու ոստիկանության հայցը իշխանությունների միջամտության հետևանք է։

«Ո՞նց կարող է ոստիկանապետը հրահանգներ ու ճնշումներ ստացած չլինի իշխանությունից, առհասարակ, կա՞ այսօր մի ուժային կառույց, որը անկախ լինի, չկա՛, Քննչական կոմիտեն էլ անկախ չի, գուցե կան մարդիկ, ովքեր կփորձեն անկախ լինել, բայց համակարգը ենթարկվում է մեկ մարդու՝  ադրբեջանաթուրքական խունտայի ներկայացուցչին։

Ամեն ինչ հանուն փողի ու աթոռի է արվում։ Այս չորս տարվա մեջ ոչ մի կառույց, հատկապես՝ ուժայիններից, ի նպաստ պետության ոչինչ չեն արել։ Բավական չէ՝ տարան մեր երեխաներին սպանեցին, հիմա էլ մեզ են ուզում տուգանել։ Վստահ եմ, որ վարչական տուգանքներով մեզ փորձում են շեղել, որպեսզի քրեական գործով,  որի շրջանակներում մենք պայքարում ենք, ինչ ուզեն անեն, սա մեզ մեր օրակարգից և պայքարից շեղելու փորձ է»,- ասաց Գարիկ Գալեյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև