Skip to main content

ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց

Լրահոս

Ադրբեջանցի օգտատերերը առաջարկում են գլխագին սահմանել Ռուբեն Վարդանյանի համար և հաշվեհարդար տեսնել

Ադրբեջանցի օգտատերը առաջարկում են գխագին սահմանել Ռուբեն Վարդանյանի համար և հաշվեհարդար տեսնել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը 2022 թվականի արդյունքներն անփոփող մամուլի ասուլիսում ևս մեկ անգամ անդրադարձել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի գործունեությանը։

Բացառելով, որ Բաքուն կապեր հաստատի Ռուբեն Վարդանյանի հետ, Ջեյհուն Բայրամովը նաև ասել է. «Վարդանյանի այս տարածք ժամանելն ու մնալը Ադրբեջանի օրենսդրության խախտում է և մտնում է ապօրինի բնակեցման կատեգորիայի մեջ։ Հետևաբար, որքան շուտ հեռանա, այնքան լավ կլինի նրա համար»։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Մոսկվայում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում Ջյեհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանը պահանջում է, որ պետնախարար Ռուբեն Վարդանյանը լքի Արցախը։ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում գտնվելու անթույլատրելիության մասին ադրբեջանական կողմը խոսել է նաև ՄԱԿ-ի ամբիոնից։

Լավրովն ասել էր, որ Ռուսաստանը կապ չունի և չի էլ ունենա Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի Հանրապետություն գնալու և այնտեղ քաղաքականությամբ զբաղվելու որոշման հետ։

Ինքը՝ Ռուբեն Վարդանյանն ասել էր. «Ուրախ եմ, որ իմ անձի նկատմամբ նման հետաքրքրություն կա։ Սա նշանակում է, որ ես ամեն ինչ ճիշտ եմ անում Արցախի ժողովրդի և մեր երկրի համար»։

Եթե պաշտոնական մակարդակով տողատակով են սպառնում, ապա սոցցանցերում ադրբեջանցի օգտատերը սպառնում են հաշավհարդար տեսնել Ռուբեն Վարդանյանի հետ, առաջարկում են նրա համար գլխագին սահմանել։ Ադրբեջանցի օգտատերերը հոխորտում են, թե ցանկացած պահի կարող են գնալ Ստեփանակերտ և հաշվերհարդար տեսնել Ռուբեն Վարդանյանի հետ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև