Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Եվրոպայում գազի գինը 2021 թվականից ի վեր առաջին անգամ իջել է 700 դոլարից

 Եվրոպայում գազի բորսայականգները հունվարի 5-ին ավելի քան մեկ տարվա ընթացքում առաջին անգամ իջել են հազար խորանարդ մետրի դիմաց 700 դոլարից՝ կորցնելով մոտ 2 տոկոս: Տեղեկությունը հայտնում է «Փրայմը»՝ հղում անելով Լոնդոնի ICE բորսայի տվյալներին։

TTF-ում (Եվրոպայում խոշորագույն հանգույց, որը գտնվում է Նիդեռլանդներում) փետրվարյան ֆյուչերսները նվազել են 2,3 տոկոսով` հազար խորանարդ մետրի դիմաց 696,4 դոլար։

Մոսկվայի ժամանակով 10:12-ի դրությամբ (Երևանի ժամանակով` 11:12) արժեքը կազմել է 726,3 դոլար (+1,9 տոկոս): Գնանշումների դինամիկան բերված է նախորդ առևտրային օրվա հաշվարկային գնից՝ հազար խմ-ի դիմաց 712,7 դոլար:

Եվրամիության երկրները դեկտեմբերի 19-ին պայմանավորվեցին գազի բորսայական առավելագույն գին սահմանել, որը կազմում է 180 եվրո ՄՎտ-ի համար ու կսկսի գործել փետրվարի 15-ից։ Դա նպատակ ունի զերծ պահել եվրոպական տնային տնտեսություններին և ձեռնարկություններին գազի գների բարձրացումներից: Եվրոպայում էներգակիրների բարձր արժեքը, ինչպես նշում են արևմտյան լրատվամիջոցները, վերջին տասնամյակների ընթացքում ամենաբարձր գնաճին է հանգեցրել։

Եվրոպայում գազի գները զգալիորեն աճել էին դեռ 2021 թվականի գարնանը։ Այն ժամանակ TTF-ի գազի գնանշումները տատանվում էին հազար խմ-ի դիմաց 250-300 դոլարի սահմանում, ամռան վերջին գերազանցեցին 600 դոլարը, իսկ աշնանը՝ արդեն 1000 դոլարը։ 2022 թվականի ձմռանը գները հատեցին 2 հազար դոլարի շեմը, իսկ գարնան սկզբին ռուսական էներգառեսուրսների ներմուծման արգելքի մտավախության պատճառով հասան հազար խմ-ի դիմաց ռեկորդային ցուցանիշի ՝ 3892 դոլարի։

Չնայած ընթացիկ անկմանը` գազի գնանշումներն ավելի քան երկու անգամ գերազանցում են բազմամյա դիտարկումների միջին ցուցանիշները: Նման կայուն բարձր գներ չեն եղել Եվրոպայում գազային կենտրոնների գործունեության ողջ պատմության ընթացքում՝ 1996 թվականից սկսած։
Facebook
Twitter

Կարդացեք նաև