Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Քննարկվել են մի շարք հրատապ հարցեր. ԱՀ կառավարություն

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում  քննարկվել են շրջափակման պայմաններում բնակչության կենսական կարիքների ապահովմանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության կառավարությունից:

Նիստում ներկայացվել է կտրոնային համակարգի ներդրման գործընթացը: Նշվել է, որ առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքների վաճառքի կտրոնների տրամադրման տեխնիկական և կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են ըստ սահմանված ժամանակացույցի: Այսօրվանից Ստեփանակերտի  200 և շրջանների 400 խանութներում սկսվել է հինգ ապրանքատեսակների կտրոններով վաճառքը: Անհրաժեշտ պարենային ապրանքները պետական պահուստից մատակարարվել են խանութներին: Զուգահեռ՝ Պետական եկամուտների, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեների կողմից իրականացվելու է գների և ընթացիկ  իրավիճակի վերահսկողություն:

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել գործընթացի պատասխանատուներին՝ այն սեղմ ժամկետներում սահուն կազմակերպելու համար և կարևորել է հետադարձ կապի պահպանումը ինչպես բնակչության, այնպես էլ մատակարարների և առևտրի կետերի հետ: Նա անհրաժեշտ է համարել առևտրի կետերին պարենային ապրանքների առավելագույնս համաչափ բաշխումը: Ի պատասխան տեղեկացվել է, որ մինչև շրջափակումը մատակարարների կողմից հանրապետությունում սպասարկվում էր 400 խանութ, մնացած խանութները վերավաճառք էին իրականացնում, մինչդեռ այժմ համաչափ բաշխում և գների միասնականություն ապահովելու նպատակով մատակարարների կողմից  սպասարկվող խանութների թիվն ավելացվել է՝ հասնելով 600-ի:

Նիստի ընթացքում ներկայացվել է նաև հանրապետությունում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը: Զեկուցվել է, որ այն շարունակում է լարված մնալ: Հովհարային անջատումներով և գազամատակարարման բացակայությամբ պայմանավորված՝  համակարգում ավելացել է վթարների թիվը, ինչի հետևանքով ժամանակ առ ժամանակ նաև էներգամատակարարման գրաֆիկների խախտումներ են տեղի ունենում: Պետնախարարը հանձնարարել է առկա պայմաններում իրավիճակի կարգավորմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել:

Նա հանձնարարել է  նաև ամփոփել բնակչության կենսագործունեության հետագա ապահովման, հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ առաջարկները՝ Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև