Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Սիրիայի հյուսիսում գրանցված ու բազմաթիվ զոհերի պատճառ դարձած երկրաշարժի հետևանքների կապակցությամբ և սիրիական կողմին առաջարկել է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել աղետի հետևանքները վերացնելու համար», — նշված է հաղորդագրության մեջ:
Կրեմլից հայտնում են, որ Ասադն ընդունել է Պուտինի առաջարկը, և մոտակա ժամերին ՌԴ ԱԻՆ փրկարարները կմեկնեն Սիրիա։
Ռուսական կողմը նաև Թուրքիայի ղեկավարությանն է տեղեկացրել, որ պատրաստ է անհապաղ օգնություն տրամադրել։ Պուտինն այդ կապակցությամբ այսօր խոսելու է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։


















































