Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Հանդիպման կազմակերպման հարցը մշակվում է, մենք դրանից չենք հրաժարվում և կօգտագործենք այս հնարավորությունը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

Մոսկվան չի հրաժարվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից, միջազգային օրակարգի արդիական հարցերին նվիրված մամուլի ասուլիսում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է News.ru-ն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն այս հնարավորությունը այսպես թե այնպես կօգտագործի:

«Հանդիպման կազմակերպման հարցը մշակվում է, մենք դրանից չենք հրաժարվում։ Մենք կօգտագործենք այս հնարավորությունը»,- ընդգծել է Ռյաբկովը։

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանը ոչ թե չեղարկել է արտգործնախարարների մոսկովյան հանդիպումը, այլ հետաձգել է այն, և մտադիր է օգտվել որոշակի հարմար պահին։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին հանդիպման անհնարինության պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն էր Ադրբեջանի կողմից:

Իր հերթին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները նշել են Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև եռակողմ համաձայնագրերի հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքների վերսկսման կարևորությունը։ Ռուսական կողմը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվայում խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների փուլ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։

Facebook
Twitter

Կարդացեք նաև