Բժիշկ-պրոֆեսոր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայության մասին արգելքը: Այս մասին հաղորդում են դատախազությունից: Չարչյանին անցնում է «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի գործով։ Ըստ դատախազության՝ Չարչյանը, ներգրավված լինելով «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացվող դատաբժշկական փորձաքննության հանձաժողովի կազմում, ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել։ Չարչյանը մեղադրանքը չի ընդունում։
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ԱԺ-ն գաղտնի քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն էր տվել, քվեարկությանը մասանակցել են միայն իշխող ՔՊ-ականները։


















































