Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Այս մասին հաղորդում է Newday.am-ի թղթակիցը:
Քննարկվել է ռազմական դրության ժամանակ ինտերնետը սահմանափակելու նախագիծը: Քննարկվել է նաև Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը, ՀՀ անվտանգության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները, անվտանգության բնագավառում իրականացվող օրենսդրական քաղաքականությունը: Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ:


















































