Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Բայրամովը նոր հայտարարություն է արել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցում առցանց դիվանագիտությունը «անարդյունավետ» է որակել և Երևանին հրավիրել է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

«Հիմա համաձայնեցված ձևաչափից բացակայում է դեմ առ դեմ հանդիպումների հետ կապված տարրը, բայց գործընթացն ամբողջությամբ չսպանելու համար ադրբեջանական կողմը չի հրաժարվում մեկնաբանություններ ստանալ ու ուղարկել, իմ ասածը հենց առցանց դիվանագիտություն է։ Այսինքն՝ մեկնաբանությունները պարզապես փոխանցվում են։ Մենք սա համարո՞ւմ ենք հաղորդակցության ամենաարդյունավետ մեթոդը խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման ժամանակ։ Կարծում եմ՝ ոչ»,- երեքշաբթի ասել է Բայրամովը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Բայրամովն ընդգծել է, որ «Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության ոչ այլընտրանքային օրակարգին և շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու փոխադարձ ընդունելի լուծումների որոնումը»։

«Ադրբեջանի դիրքորոշումը միանգամայն հետևողական է և հստակ. չնայած բոլոր դժվարություններին, մենք հավատարիմ ենք մնում 5 սկզբունքների վրա հիմնված խաղաղության օրակարգին»,- ասել է նա։

Բայրամովը հավելել է, որ «Հայաստանի քաղաքականությունը կառուցողական չէ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև