Արմեն Աշոտյանին ձերբակալել են | Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը | Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել. «Հրապարակ» | Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում | Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը | ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի ամփոփիչ հանրահավաքը Ազատության հրապարակում | Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի, Սրբազանը, սակայն, հայտարարեց՝ չի ընդունում որոշումը | Արա՛գ, ստուգելու եմ, մի ժամում ՌՈ-ն Զվարթնոցից հանեք, ՀՀ ժամանողներին հավաքների՞ եք տանում. Էդմոն Մարուքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի պարագայում Փաշինյանին եւ Քոչարյանին վարչապետ չենք դարձնի. Թաթոյանի ուղերձը | Պարտքով «պիվա» խմողները մեր երկիրը դարձնում են թակարդի մեջի պանիր. Գագիկ Ծառուկյան | Վաղարշակ Հարությունյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին | Տեղեկություններ են ստացվել, որ ընտրությանը նախորդող օրը, ուշ գիշերային ժամերին, քաղաքացիներին ընտրակաշառք կփոխանցվի. ՀՀ Հակաոկոռուպցիոն Կոմիտե | ՏԸՀ անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը. ԿԸՀ | Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տարվել է Շողակաթի վանք | ՄԻՊ-ը Անի Գևորգյանի հետ տեղի ունեցած դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել գլխավոր դատախազությունից

Լրահոս

Թուրքիայի ընդդիմությունն ընտրել է միասնական թեկնածուին, բայց անունը դեռ գաղտնի է պահում

Թուրքիայի վեց կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր կոալիցիան հինգշաբթի մի քանի ժամ տևած քննարկում է անցկացրել՝ որոշելով մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների միասնական թեկնածուին, գրում է kommersant.ru-ն։

Արդյունքում, երկար ժամեր տևած բանակցություններից հետո ընտրվել է միասնական թեկնածուն։ Ընդ որում, միասնական թեկնածուի անուն ի վերջո չի հնչել։ Սակայն սպասվում է, որ անունը կհրապարակվի հաջորդ շաբաթ։

Ավելի վաղ այս կապակցությամբ երեք անուն էր հնչել՝ Ժողովրդահանրապետական կուսակցության  առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ինչպես նաև Ստամբուլի և Անկարայի քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը։

Հայտարարության մեջ, որի տակ կա վեց ստորագրություն, ասվում է, որ փոխհամաձայնություն է ձեռք բերվել, սակայն բանակցությունների արդյունքների հրապարակումը սպասվում է միայն երկուշաբթի։

Ընդհանուր առմամբ, դա սպասելի էր. Sozcu թերթը նախօրեին գրել էր, որ ժողովրդահանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ծրագրում է դեռ որոշ ժամանակ պահպանել ինտրիգը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև