Skip to main content

Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները | Կարեն Ջալավյանը (Քյոխ) դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին | Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել | Մայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ Աշոտյան | Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից | Ո՞ր քաղաքական բևեռն ավելի արդյունավետ կկարողանա արդարացնել հասարակության սպասելիքները, և, ամենակարևորը, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը. վերլուծաբան | Անահիտ Մանասյանը Գորիսում հանդիպել է համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ | Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար | Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ | Ժողովուրդը դարձել է ագրեսիվ, անհանդուրժող, և դա նրան սովորեցնում է վարչապետի պաշտոնում հայտնված անձը․ Թանդիլյան | Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը | ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Հայաստանը ներկայացրել է իր պատասխանը. Civilnet | Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Լրահոս

Ադրբեջանը գնում է նորանոր սադրանքների. հրատապ է դառնում ԼՂ ու Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը. Նիկոլ Փաշինյան

Մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյաը:

«Առաջինը ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումն ու նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելն է, այս առումով պիտի ընդգծեմ, որ ԼՂ ԱԳՆ-ն երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ արտահայտելով պատրաստակամություն շարունակելու խոսակցությունը Ադրբեջանի հետ. սա չափազանց կարևոր հայտարարություն է: Կարծում եմ՝  անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան ու ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա», — ասաց նա:

Մարտի 5-ի ահաբեկչության հաջորդ նպատակը, ըստ Փաշինյանի, այն էր, որ Ադրբեջանը ստեղծեր կեղծ ապացույցներ, թե Հայաստանից  դեպի ԼՂ զենք-զինամթերք է տեղափոխվում:

«Այս թեման Ադրբեջանի համար կարևոր է հատկապես  Արդարադատության միջազգային դատարանի որոշումից հետո, երբ դատարանը միանշանակ ու աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումներ իրականացնելու մեջ», — նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, թե մարտի 5-ին ոստիկանության «ՈՒԱԶ»-ը ոչ թե գնում էր Ստեփանակերտ, այլ  Ստեփանակերտից էր դուրս եկել, երկրորդը՝ Ադրբեջանի հարձակումն ու «ՈՒԱԶ»-ի հետագիծը Ստեփանակերտից մինչև դեպքի վայր նկարահանվել էր ԼՂ ՆԳՆ տեսախցիկների կողմից, ինչից ակնհայտ է դառնում, որ մեքենայում, բացի փաստաթղթերից ու տաբելային զենքերից, որևէ այլ  բան չի եղել:

«Ադրբեջանի հաջորդ կարևոր նպատակը հետևյալն էր՝  արյունոտ ահաբեկչությամբ ձևավորել նոր խոսույթներ, տեղեկատվական նորանոր հոսքեր, որոնք կծածկեն կարևորագույն մի փաստ՝ այն, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում համաշխարհային բարձրագույն դատական ատյանի որոշումը՝  բացել Լաչինի միջանցքը», — նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, թե Ադրբեջանը գնում է նորանոր սադրանքների՝ իրադրությունը Լեռնային Ղարաբաղում էլ ավելի սրելու համար:

«Ավելի ու ավելի հրատապ է դառնում ԼՂ ու Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումն ու ԼՂ  ժողովրդին էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները», — ընդգծեց նա:

Վարչապետը վերահաստատեց Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու ձգտումն ու հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև