Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Կրթօջախի առաքելությունը՝ բարձրակարգ ուսուցման կազմակերպումը

ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը սիրով հրավիրում է մասնակցելու ձեղնահարկում ստեղծված ինժեներական լաբորատորիաների բացման  արարողությանը,  որը տեղի կունենա սույն թվականի մարտի 15-ին՝ ժամը 15:00-ին:

Կրթօջախի առաքելությունը տարիներ շարունակ եղել է Հայաստանի, Արցախի և սփյուռքի տարբեր գաղթօջախների ֆիզիկամաթեմատիկական առարկաներից արտակարգ ընդունակություններ դրսևորող երեխաների համար բարձրակարգ ուսուցման կազմակերպումը: Դպրոցի սաները ամեն տարի մասնակցում են միջազգային տարբեր օլիմպիադաների ու արժանանում մեդալների։ Հենց սա է դպրոցի և նրա մանկավարժների նվիրված ու սկզբունքային աշխատանքի լավագույն ապացույցը։

2019 2. ստեղծվեց «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը, որի աջակցության  ուղղությունները տարբեր են՝ սկսած բարձրակարգ մասնագետների հավելյալ վարձատրությունից, մինչև ժամանակակից սարքավորումների և տեխնիկայի ձեռքբերում,  աշակերտների մասնակցության ապահովում միջազգային օլիմպիադաներում, օլիմպիական խմբակերի ղեկավար-ուսուցիչների վերապատրաստում, ինժեներական, ռոբոտատեխնիկայի և համակարգչային կաբինետների նյութատեխնիկական բազայի բարելավում, ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, կազմակերպությունների, տեղական, արտասահմանյան և միջազգային նույնանման նպատակ հետապնդող կազմակերպությունների և անհատ անձանց հետ համագործակցություն և այլն:

Հիմնական սկզբունքը, որով առաջնորդվել ու առաջնորդվում է դպրոցը ․

«Դպրոցում  պետք  է  առաջին  հերթին  լինի  ուսումնական և կրթական առողջ միջավայր և ազնիվ մրցակցություն», — նշում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայկազն Նավասարդյանը:

2020-2021 թթ. կառուցվեց դպրոցի չորրորդ հարկը, որի վերանորոգման աշխատանքները ամբողջովին կատարեց հիմնադրամը: Հաջող ընթացքը պահպանելու համար կարևոր է նաև կրթական միջավայրի զարգացումը, լաբորատորիաների կառուցումը, նոր կրթական տեխնոլոգիաների ներդրումը։ Չորրորդ հարկում ստեղծվել են ֆիզիկայի, ինժեներական, ռոբոտաշինության և անօդաչու թռչող սարքերի հետազոտման  լաբորատորիաներ: Բոլոր այս աշխատանքների նպատակը մեկն է՝ աշակերտների համար ստեղծել կրթական ու գիտական ավելի բարենպաստ ու զարգացնող միջավայր։

Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը Հայաստանի Հանրապետության այն բացառիկ կրթօջախներից է, որը, անկախ ամեն ինչից, կարողացել է մշտապես պահպանել կրթության բարձր որակ։ Ֆիզմաթն ունի ինքնատիպ կրթական մոդել և մանկավարժական ուժեղ կոլեկտիվ, որի շնորհիվ դպրոցը հեղինակություն ոնի ոչ միայն մեր հանրապետությունում, այլև միջազգային ասպարեզում։

Ավելիին կարող եք ծանոթանալ կայքում https://physmathfriends.am/ կամ ՖԲ-ում

https://www.facebook.com/physmathfriends.am

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

 

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև