Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Նիկոլը կատարում է Ալիևին տված իր բոլոր խոստումները, Նիկոլը տալիս է, Ալիևը` վերցնում. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանական կողմը շարունակում է ՀՀ տարածքում առաջընթաց ունենալ։

Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, Ադրբեջանը սահմանագծի հայկական հատվածում, 5 կետերում դիրքավորվել է` 100-300 մետր խորքում։

Նիկոլը կատարում է Ալիևին տված իր բոլոր խոստումները, Նիկոլը տալիս է, Ալիևը` վերցնում։ Նիկոլը դարձել է գյուղեր ու քաղաքներ վաճառող (բրոկեր), իսկ Ալիևն էլ Նիկոլի գնորդն է, սկզբում Արցախն էր, հիմա էլ քիչ-քիչ վաճառում է Հայաստանը։

Ադրբեջանցիները տեղակայվել են Կոռնիձոր-Տեղ գյուղերի ուղղությամբ և սկսել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Պարզ է չէ՞, որ ադրբեջանցիներն այլևս ետ չեն քաշվի, դե իսկ Տեղ-ում էլ 62%-ից ավելին հավատում էին Նիկոլի ընտրական խոստումներին (հետաքրքիր է, հիմա՞ էլ են հավատում)։

Փաստն այն է, որ նույն ճակատագրին կարող են արժանանալ Ջերմուկը, Սևանը, Վարդենիսը, Աբովյանը, բոլոր այն քաղաքներն ու գյուղերը, որոնք կցանկանա Ալիևը` (բրոկեր) Նիկոլի միջոցով։

Որպես լրջագույն թուրք-ադրբեջանական տանդեմի զսպաշապիկ, նա կօգտագործի ակադեմիական քաղաքը։

Այս իշխանությունները հայրենիքն ու հայ ժողովրդին պաշտպանելու փոխարեն` կատարում են հայերին ցեղասպանել ցանկացող երկրների ցանկությունները` վտանգի տակ դնելով հայ ժողովրդի ապագան։
Facebook
Twitter

Կարդացեք նաև