Վայոց ձորի նախկին փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
44-օրյա աղետալի պատերազմից հետո բոլորս ենք զգայուն դարձել, հատկապես, երբ հարցը գնում է հայրենիքի մասին, ու երբ բոլորովին իրար հակադիր հայացքներ են ունենում, որպես կանոն վերածվում է շատ լուրջ կոնֆլիկտի։ Բազմիցս ենք նման միջադեպերի ականատես եղել։ Հայրենիքի հանդեպ քո սերը կամ մտահոգությունը, գոռգռալը, բռունցքներով հաշիվներ պարզելը լավագույն մեթոդը չէ։ Օրեցօր հայրենիքի մի մաս ենք կորցնում, Արցախում հումանիտար աղետ է հասունանում։ Փոխանակ հավաքականության նախաձեռնությամբ հանդես գանք, անիմաստ, անպտուղ բաներով ենք մեզ զբաղեցնում։ Ցավալի ու աղետաբեր է ձեր վարքագիծը, տղե’րք


















































