Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Ու այսքանից հետո, դեռ կան քպ-ականներ, ովքեր մտածում են, որ կարող են գլուխները բարձր շրջել քաղաքով. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Փորձելով ցեխ շպրտել հաղթանակած առաջնորդների, հաղթանակած հրամանատարների վրա՝ կազմաքանդելով բանակը, կազմաքանդելով եկեղեցին, հոգևոր արժեքները, օրվա դավադիր իշխանությունները տանում են մեզ կործանման և ամենօրյա ռեժիմով կրկեսային ներկայացումներ բեմադրելով, ցանկանում են խեղաթյուրել ստեղծված իրավիճակը և իրականությունից հեռացնել ժողովրդին։ Իսկ իրականությունն այն է, որ երեկ ադրբեջանցիները մտել են Արցախ գնացող մեքենաներից մեկը և վախեցրել ու սպառնացել հայերին: Խոչընդոտել խաղաղ բնակիչների վերադարձը իրենց բնակավայր արդեն դարձել է ոչ միայն ադրբեջանցիների ապրելակերպը, այլ կարծես դրա հետ համակերպվում են նաև իրենց իշխանություն համարողները։

Նիկոլ Փաշինյանի ղեկավարման արդյունքում, օրեր առաջ մենք ստացանք այն պատկերը, որ Տեղ գյուղն այլևս ուղիղ ճակատ ունի Ադրբեջանի հետ, մենք անընդհանտ հանձնում ու հանձնում ենք նոր հողատարածքներ, մենք զիջում ու զիջում ենք և զիջելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ սրանք իշխանության են, և սրանք հատուկ են փորձում Սերժ Սարգսյանի հետ կապված մանիպուլյացիաներ գցել շրջանառության մեջ, որոնք որ իրականության հետ որևէ աղերս չունեն:

Այդպիսով նրանք փորձում են քողարկել իրականությունը, որն այսօր ստեղծվել է, փորձում են քողարկել այն իրականությունը, որը մենք տեսնում ենք, այն է՝ կորսված Արցախի 75%, արդեն հաձնված Ադրբեջանին և մնացած 25%-ը, որն ամեն ինչ անում են, որ հանձնեն:

Նրանք ամեն ինչ անում են,որ մոռացնել տան և չխոսեն այն մասին, որ 100 օրից ավելի է փակ է Արցախն աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհը, որպեսզի չխոսեն նոր զիջումների և նոր կապիտուլյացիաների մասին:
Ու այսքանից հետո, դեռ կան քպ-ականներ, ովքեր մտածում են, որ կարող են գլուխները բարձր շրջել քաղաքով ու չլսել իրենց հասցեին վիրավորական բառեր։ Չի’ լինելու նման բան։
Facebook
Twitter

Կարդացեք նաև