Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

«Դարի նամակ». մրցանակներ ստացան թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները

Ամփոփվել է «Դարի նամակ» ստեղծագործական մրցույթի արդյունքները։ Այս մասին հայտնում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերությունից։
Ինչպես տեղեկացանք` «Ակտուալ արվեստ» հրատարակչության և ՈՒԳՍԸ-ի համագործակցությամբ կյանքի կոչվեց «Դարի նամակ» մրցույթը, որը ուսանողների համար ներկայանալու ևս մեկ հարթակ և հնարավորություն է։

ՈՒԳՍԸ նախագահ Վովա Արզումանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մրցույթին մասնակցել են ուսանողներ բուհի բոլոր երեք ֆակուլտետներից։ Իսկ «Ակտուալ արվեստ» հրատարակչությունն իր ինքնատիպ գրքերից նվիրել է բոլոր մրցանակակիրներին։ Իսկ մրցանակակիր ուսանողներն են` Արսեն Հովհաննիսյանը, Ռազ Հովհաննիսյանը, Արմինե Մելքոնյանը, Հասմիկ Ավետիսյանը, Մելինե Ապիկյանը, Մարինա Սոլոյանը, Վիգեն Պապոյանը, Պարարվեստի ռեժիսուրա ՄԿԾ-ով 1-ին կուրսը (հեռակա բաժին, ղեկավար` Արա Ասատուրյան), ինչպես նաև մասնակցության համար պարգևատրվեց Գյումրու մասնաճյուղի ուսանողուհի Կիմա Ունուսյանը։

ՈՒԳՍԸ-ի և բուհի գրադարանի համագործակցությամբ նախորդ տարվա ընթացքում ամենաակտիվ ընթերցողներ Ավագ Ասատրյանն ու Անի Օսիպյանն արժանացան «Ակտիվ ընթերցող» անվանակարգին և պարգևատրվեցին։

Մրցանակներն ուսանողներին հանձնեց ԵԹԿՊԻ-ի Ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը։

No description available.

No description available.

Facebook
Twitter

Կարդացեք նաև