Skip to main content

Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին

Լրահոս

Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը

Ստամբուլի նահանգապետարանն արգելել է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը, որը նախատեսվում էր Քադըքյոյ թաղամասում։

Հաղորդում է Ermenihaber-ը։

Նահանգապետարանի այդ արգելող որոշումից հետո «Ապրիլի 24-ի հիշատակի» հարթակը հայտարարություն է տարածել. «Ինչպես անցյալ տարի, այս տարի ևս մեր հիշատակի միջոցառումն արգելելու որևէ խելամիտ հիմնավորում չկա։ Անընդունելի է այս միջոցառման արգելումը, որի ընթացքում խաղաղ կերպով և հանգիստ հիշատակում ենք նրանց, ում կորցրել ենք 1915 թվականին։

Եվ սա այն դեպքում, երբ 1915թ․ սպանվածներին ատելությամբ հիշատակող շրջանակները, զանգվածաբար սպանված հայերի և ասորիների թոռներին թիրախավորողները, ցեղասպանությունը ժխտողները, փոքրամասնություն դարձած ժողովուրդներին ատելության խոսքով թշնամացնողներն իրենց ձեռքերը թափ տալով շրջում են, կամ էլ ռասիստական հավաքներ և ցույցեր անցկացնում։

1915-ին առերեսվելը պատրադիր քայլ է, որը պիտի արվի այսօր ժողովրդավարության, հավասարության ու եղբայրաբար միասին կյանքն առողջ հիմքերի վրա կառուցելու համար։ Առանց  առերեսման ոչ մի ժողովրդավարական քայլ մնայուն, ոչ մի հասարակական հարաբերություն հավասար չի կարող լինել։ Նահանգապետարանը, արգելելով մեր հիշատակի միջոցառումը, բացահայտ ցույց է տալիս, որ դեմ է ժողովրդավարացման դինամիկային։ Մենք կոչ ենք անում նահանգապետարանին հրաժարվել իր այդ որոշումից»։

Նշենք, որ Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» Ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովն այս տարի ևս, ինչպես ամեն տարի, պատրաստվում է հիշատակի միջոցառում անցկացնել Սուլթանահմեդում։ Հանձնաժողովն ապրիլի 24-ին՝ ժամը 12։00-ին, Սուլթանահմեդում գտնվող թանգարանի դիմաց մամուլի հայտարարությամբ է հանդես գալու։

Facebook
Twitter

Կարդացեք նաև