«Հայրենական պատերազմ է. կա՛մ պայքարում ենք, կա՛մ կորցնում Արցախը, մեր արժանապատվությունը», այս մասին «Ապրելու երկիր» կուսակցության համագումարի ընթացքում տեսակապով ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«ՀՀ վարչապետը, ընդդիմությունը պետք է հասկանան՝ եթե շարունակենք միայն մեղավոր գտնել ու քննադատել իրար, ապա դա ապագա չունեցող ճանապարհ է։ Մենք զինվոր ենք, իսկ դա ոչ միայն զենքի, այլև գոյության մեջ է։ Ամեն օր մենք ապրում ենք, հանդիպումներ ենք ունենում, որոշումներ ենք կայացնում, բայց ինձ թվում է, որ մենք մինչև վերջ չենք ուզում ընդունել Հայրենական պատերազմի գաղափարը՝ ոչ թե մարտական դաշտում զոհվելու կամ չզոհվելու իրականությունը, այլ այն, թե ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք հաղթահարել այս դժվարությունները»,- ասաց նա։
Վարդանյանը նաև հարց ուղղեց ներկա և նախկին իշխանություններին «Ո՞նց է 120 հազար մարդ ապրելու Արցախում, պատասխանեք ինձ։ Եթե դուք ընդունում եք, որ նրանք Ադրբեջանի կազմի մեջ են, ո՞նց են այդ մարդիկ պահելու իրենց հայկական ոգին»:















































