Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սկանդալային, տրամաբանությունից դուրս հայտարարություններ է արել։
Եվ այսպես Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը և այնտեղ գտնվում են ռուս խաղաղապահները։
Նրան ճշտող հարց է տրվել ՝ պատկանո՞ւմ է, թե՞ վերահսկում է, Գրիգորյանը պնդել է՝ «Պատկանում է, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքն ամբողջությամբ հանձնվել է ՌԴ-ին։ Եվ այս պահին Լաչինի միջանցքի ամբողջ պատասխանտվությունը, տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը։ Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը»,- վստահ-վստահ ասել է Արմեն Գրիգորյանը։
Փաստորեն, այս իշխանությունները իրենց անգործությունը արդարացնելու համար պատրաստ են Արցախի պատկանելությունը ՌԴ-ին վերագրել։


















































