Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Նախագահներ ունեք, վարչապետներ ունեք` զանգեք, իրենց Արցախի մասին հարցրեք․ Արկադի Ղուկասյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Արցախի շուրջ օղակը գնալով սեղմվում է, եւ Արցախը կանգնած է լինել-չլինելու խնդրի առջեւ, սակայն պետական որոշ այրեր կարծում են, որ ստեղծված իրավիճակի մասին կարծիք հայտնելը կնշանակի խառնվել քաղաքականությանը։

Երեկ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին վրդովվեցրեց մեր զանգը: Նա ասաց, թե հեռախոսով հարցերի չի պատասխանում, գրավոր հարցերի մասին էլ ասաց․ «Դուք տեսնում եք, որ ես քաղաքական դաշտում չկամ, հիմա ի՞նչ` ուզում եք դո՞ւք լինեք առաջինը»։ Դ

իտարկմանը, որ Արցախի գոյության հարցն է դրված, դա չի ենթադրում քաղաքականության մեջ լինել, ասաց․ «Հիմա դուք հարցաքննելո՞ւ եք ինձ, ես չեմ հասկանում։ Սա անընդունելի է, երբ անծանոթ լրագրող զանգում է, դուք որտեղի՞ց գիտեք իմ համարը»: Ինչո՞ւ` պետական գաղտնի՞ք է։ «Հա, իմ համարը պետական գաղտնիք է, ես չեմ սիրում, երբ անծանոթ մարդիկ ինձ զանգում եւ հարցեր են տալիս ․․․ Նախագահներ ունեք, վարչապետներ ունեք` զանգեք, իրենց Արցախի մասին հարցրեք… Զանգեք Արցախի իշխանություններին։ Այն, ինչ ես անում եմ, չեմ ուզում հանրայնացնել։ Աշխատում ենք այստեղ, փորձում ենք մի բան փոխել, բայց ես չէի ուզենա մեկնաբանություններ տալ այդ հարցերի շուրջ»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter

Կարդացեք նաև