Skip to main content

Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին

Լրահոս

Ճարտարի բնակիչը հատել էր Արցախի սահմանը, հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տարածքում

ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Թ. Ղ.-ն 2023թ. հունվարի 1-ին, ժամը 11:00-ի սահմաններում, Ճարտար քաղաքի ներքևի հատվածով՝ «Վեյսալու» կոչվող տեղամասով, առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության հատել է Արցախի Հանրապետության պետական պահպանվող սահմանը, հայտնվել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի և հատուկ ծառայություների զինծառայողների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, որից հետ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, 2023թ. հունվարի 08-ին հանձնվել է Արցախի Հանրապետությանը: Այդ մասին հայտնում են Արցախի դատախազությունից։

Փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական սահմանն ապօրինի հատելը) հարուցվել է քրեական գործ, Թ.Ղ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ: Բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ նախաքննության արդյունքներով կազմված մեղադրական եզրակացությամբ քրեական գործը 25.04.2023թ. ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացրել է Մարտունու շրջանի դատախազությունը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև