Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

«Հրապարակ». Ադրբեջանցիները ռուսների հետ բանակցություններում որոշ կոմպրոմիսի են գնացել

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախից հուսահատ լուրեր ենք ստանում, որ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության եւ ադրբեջանցիների միջեւ բանակցություններն արդյունք չեն տալիս՝ Հակարի կամրջին տեղադրված անցակետը հեռացնելու հարցում։ Կիրակի օրը Արցախը Հայաստանին կապող ճանապարհին անցակետ էին տեղադրել, երեկվանից՝ նաեւ հատուկ խցիկ, որտեղ պետք է անձնագրային ստուգումն իրականացնեն կամ, ինչպես արցախցիներն են ասում, 21-րդ դարի յաթաղան, որի տակով ստիպված են լինելու անցնել։

Արցախից ասում են, որ ռուսական կողմին չի հաջողվում հասնել նրան, որ անցակետի փոխարեն ռենտգեն-սկաներ սարքեր տեղադրվեն, որոնց վերահսկողությունն իրականացվի ռուսների կողմից, իսկ ադրբեջանցիներն առցանց հետեւեն։ Սա ստեղծված իրավիճակում միակ ընդունելի կոմպրոմիսը կլիներ։

Ադրբեջանցիները ռուսների հետ բանակցություններում որոշ կոմպրոմիսի են գնացել, որ կարող են ընդառաջել՝ անցակետում որոշակի՝ ոչ էական գործառույթներ թույլ տալ, որ իրականացնեն ռուս խաղաղապահները։ Ի դեպ, չորս ամսից ավելի Լաչինի միջանցքը փակ պահող ֆեյք բնապահպանները երեկ դադարեցրին իրենց ակցիան՝ ապացուցելով, որ այն ոչ մի կապ չուներ էկոլոգիայի հետ, նպատակն անցակետի էր ու Արցախը Հայաստանից կտրելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter

Կարդացեք նաև