Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. քննարկում Միացյալ Թագավորության Համայնքների պալատում

Միացյալ Թագավորության Համայնքների պալատում մայիսի 2-ին տեղի է ունեցել քննարկում/հարցադրումներ խորհրդարանականների կողմից՝ ուղղված Ֆորին Օֆիսի ղեկավար Ջեյմս Քլեվերլիին և Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոհերթիին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցուպատասխանի ժամանակ Ջայլզ Ուոթլինգը (Պահպանողական կուսակցություն) հարց է բարձրացրել, թե ինչ քայլեր է ձեռնարկում ՄԹ կառավարությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար հետևանքների վերացման ուղղությամբ։

Լեո Դոհերթին պատասխանել է, որ ՄԹ-ն մեծապես կարևորում է հարաբերությունները երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, և գտնում է, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում և որ խաղաղ բանակցությունները կարող են կայունություն և բարգավաճում հաստատել տարածաշրջանում։

«Մենք կոչ ենք անում կողմերին ներգրավվել բովանդակային բանակցությունների մեջ՝ ապահովելու տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը», — նշել է Լեո Դոհերթին։

Ջայլզ Ուոթլինգն այնուհետև հարց է բարձրացրել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ՝ նշելով, որ օրեր առաջ ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ այցելել է Սենոտաֆ հուշահամալիր և ծաղկեպսակ զետեղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Ինչու ՄԹ կառավարությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ինչպես որ դա արել են շատ այլ երկրներ», — հարցրել է Ուոթլինգը։

Լեո Դոհերթին պատասխանել է․

«Դա շատ զգայուն հարց է։ ՄԹ կառավարության դիրքորոշումն է, որ դատական մարմինը, այլ ոչ թե գործադիրը պետք է անդրադառնա ցեղասպանությունների ճանաչմանը։ Մենք ճանաչում ենք միայն այն հանցագործությունները, որոնք ճանաչված են միջազգային իրավական մարմինների կողմից։ Դա վճռորոշ գործոն է»։

Քարլ Մոնագանը (Շոտլանդիայի ազգային կուսակցություն) հարց է ուղղել Լեո Դոհերթիին՝ նշելով․ «Լաչինի միջանցքի փակման հետևանքով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում աղետալի է։ Այդ մասին զեկուցում են տասնյակ ոչ կառավարական կազմակերպություններ։  Genocide Watch-ը նախազգուշացրել է նաև էթնիկ զտումների հնարավորության մասին։ 120․000 մարդ շրջափակված է և գտնվում է հումանիտար ծանր իրավիճակում։ Ինչ ճնշումներ է գործադրում Ֆորին Օֆիսը, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի և հումանիտար իրավիճակը կարգավորվի»։

Լեո Դոհերթին պատասխանել է․

«Մենք կոչ ենք անում, որպեսզի կողմերը ներգրավվեն բովանդակային բանակցությունների մեջ, և որ Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Մենք ուրախ ենք, որ ՄԹ կառավարությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով 1 մլն․ ֆունտի հումանիտար օգնություն է տրամադրել կոնֆլիկտի հետևանքները վերացնելու համար»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև