Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը դատապարտում է Գրիգորի Խաչատուրովի կալանքի երկարացումը, կոչ է անում անհապաղ ազատ արձակել

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է Գրիգորի Խաչատուրովի կալանքի երկարացումը և կոչ արել անհապաղ ազատ արձակել նրան։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Մայիսի 15-ին դատավոր Արամ Գրիգորյանը երկարացրել է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքը երեք ամսով։

Բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են 2018 թվականից հետո պատվերով գործեր հարուցվում իշխանության անցակալի անձանց նկատմամբ, ապա այդ գործերը համարվում էին հակասահմանադրական կամ մոռացության մատնվում կամ առանց որևէ ապացույցի՝ ջրվում։

Բազմիցս ականատես ենք եղել, թե իշխանություններն ինչպես են հետապնդում այն դատավարնորներին, որոնք իշխանության քմահաճույքները չէին կատարում։

Ակնհայտ է, որ գեներալ Խաչատուրովի դեմ քրեական հետապնդումը քաղաքական պատվեր է, բացառապես պայմանավորված է նրա դիրքորոշմամբ, այն է Հայաստանի (ներառյալ Արցախի) պաշտպանությունը, իսկ հարուցված գործի հանգամանքների վաղեմությունը ու բնույթը հուշում են, որ եթե դրանք իրական լինեին, գործը վաղուց կհարուցվեր, այնինչ Խաչատուրովը 2020թ․ Մարտական խաչ շքանշանով է պարգևատրվել նրա կողմից, ով պատվիրել է քրեական հետապնդումը։

Ակնհայտ է, որ Խաչատուրովի դեմ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը քաղաքական պատիժ է, ոչ թե իրավական և ժողովրդավար երկրին համապատասխանող որոշում։

Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը՝ ներքոստորագրյալներս, խստիվ դատապարտում ենք Խաչատուրովին կալանավորելու հակաիրավական, հակաժողովրդավարական, հակապետական որոշումը։

Կոչ ենք անում իշխանության լծակներին տիրապետողներին որևէ ճնշում չբանեցնել դատավոր Արամ Գրիգորյանի նկատմամբ, միաժամանակ դատավոր Գրիգորյանին հորդորում ենք չտրվել որևէ ապօրինի հրահանգի և գործել ըստ դատաիրավական, ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների։

Կոչ ենք անում իրավաբանության հետ առնչվող համայնքներին հիմնավորել և դատապարտել գեներալ Խաչատուրովի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումները։

Լրատվամիջոցներին կոչ ենք անում ուշադրություն սևեռել Գրիգորի Խաչատուրովի դեմ գործի վրա՝ վեր հանելով գործի հետ կապված ապօրինությունները։

Հայ հասարակությանը կոչ ենք անում՝ օգտվել սահմանադրության 2-րդ հոդվածից, այն է՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանում է ժողովրդին և պաշտպանել 1-ին հոդվածը, այն է՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար, իրավական պետություն է։

Ժողովրդավարական երկրում տեղ չունեն կամայական դատական գործերը։

Հայտարարությունը բաց է ստորագրելու համար, կապվեք՝ community@aknandakan.org հասցեին։

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Ակն ընդ ական վավերագրողների համայնք

Հայկական արժեքների պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնություն

Ճառագայթ ձախ խումբ

Հայաստանի դիվանագիտական հիմնադրամ

Քաղաքական Հայ ակումբ

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամ

Կամավորական շարժում ՀԿ

Անվտանգություն եւ ժողովրդավարություն ՀԿ

Այլընտրանքային նախագծեր խումբ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև