Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Սիրելի հայրենակիցներ։
Այսօր մեր պատմության փառավոր էջերից մեկն է. 105 տարի առաջ, այս օրը հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։
Այս օրը իր մեջ Հայ Ազգի ուժի, կամքի և միասնականության խորհուրդն է կրում։ Ցեղասպանության վերքերը դեռ չսպիացած և մաքառումների ճանապարհին մենք փառահեղ հաղթանակներ կերտեցինք ստեղծելով Հայաստանի առաջին Հանրապետությունը։
Փառք ու պատիվ բոլոր նվիրյալներին, և կոչ Հայրենիքը գերագույն արժեք դավանողներին. արժանի լինենք մեր նվիրյալ նախնիներին, բռունցքված պահենք մեր պետականությունն ու ազգային արժանապատվությունը, որ Հայն իր Հայրենիքում ապրի խաղաղ ու պաշտպանված ✊🇦🇲։


















































