Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Մեծ պայթյուն է հասունանում. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Եվրոպայի կենտրոնում մեծ պայթյուն է հասունանում՝ կապված Կոսովոյի չճանաչված հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին գրում է gazeta.ru-ն:

«Եվրոպայի կենտրոնում մեծ պայթյուն է հասունանում. հենց այնտեղ, որտեղ 1999 թվականին ՆԱՏՕ-ն ագրեսիա իրականացրեց Հարավսլավիայի դեմ՝ խախտելով Հելսինկյան եզրափակիչ ակտի և ԵԱՀԿ փաստաթղթերի բոլոր հնարավոր սկզբունքը»,- լրագրողներին ասել է Լավրովը։

Նա տագնապալի է անվանել իրավիճակը Սերբիայի և Կոսովոյի շուրջ։

Դիվանագետի խոսքով՝ արևմտյան երկրները «բոլորին տոտալ հպատակեցնելու» քաղաքական գիծ են սահմանել։ Սակայն Կոսովոյի պարագայում անհրաժեշտ է աշխարհաքաղաքական լուծում, որը կապահովի «հավասար, անբաժանելի անվտանգություն բոլոր պետությունների համար», նշել է Լավրովը։

Այս որոշումը, ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, պետք է նշանակի, որ ոչ մի ռազմական բլոկ, այդ թվում՝ Հյուսիսատլանտյան դաշինքը, իրավունք չունի հավակնել գերիշխանության եվրոպական տարածաշրջանում։

Մայիսի 26-ի առավոտյան Կոսովոյի անվտանգության ուժերը ժամանել են չորս մունիցիպալիտետների քաղաքային վարչակազմերի շենքեր և փորձել գրավել դրանք։ Այս պահին նրանց դեմ են եղել տեղի բնակիչները: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Կոսովոյում իրավիճակի սրման պատճառով սերբական բանակը հասցրել է առավելագույն պատրաստվածության։Մայիսի 28-ին Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը հայտարարել է, որ Կոսովոյում լարվածությունը հասել է գագաթնակետին և կարող է վերածվել զինված հակամարտության։Մայիսի 29-ին հաղորդվել է, որ ՆԱՏՕ-ի ուժերը Կոսովոյում և Մետոհիայում արգելափակել են շրջանի հյուսիսում գտնվող քաղաքապետարանների մուտքերը: Մի քանի հարյուր մարդ հավաքվել է նահանգի հյուսիսում գտնվող տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի մոտ՝ պահանջելով դուրս բերել Կոսովոյի ոստիկանությունը և հետ կանչել նորընտիր ալբանացի քաղաքապետերին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև